RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեկտեմբերի 4-ին եւ 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

«Սիրո կամուրջը» ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է, որտեղ միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը, ինչն ավելի տպավորիչ ու ներկայանալի է դարձնում ասելիքը: Այն պատմություն է մերօրյա երիտասարդների մասին. սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք... Տարբեր խառնվածքի ու բնավորության երիտասարդներ, յուրաքանչյուրն իր երազանքներով, բոլորն էլ հավակնոտ եւ պատրաստ պայքարելու հաղթանակի համար: Նրանց բոլոր հույզերը արտահայտվում են երգերի կենդանի կատարումներով եւ պարարվեստի միջոցով:

Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ով ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում եւ վայելել հաղթանակի եւ սիրո բերկրանքը: Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություններին եւ թեւաթափ լինում... Մտորումների խաչուղիներում նա ծանոթանում է թափառական աշուղի հետ: Վարպետը օգնում է հերոսին ըմբռնել երաժշտության ոգին եւ ծանոթացնում աշուղական արվեստի նրբություններին, ինչի շնորհիվ էլ երիտասարդը մասնակցում է մրցույթին ոչ թե կիթառով, այլ թառով: Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջն» է անցյալի ու ներկայի միջեւ մերօրյա երաժշտական աշխարհ է բերվում հնամենի «սայաթնովյան» երաժշտությունը, որը լի է սիրով եւ ազնվությամբ: Մյուզիքլի վերջում ժամանակակից գործիքավորմամբ հնչում է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը:

Նախագծի շրջանակում կթողարկվի նաեւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ (CD) դասական եւ ժամանակակից մշակումներով:

«Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Վահան Բադալյանը, բեմադրող պարուսույցը Վալերի Արխիպովը, բեմական ձեւավորումը Դավիթ Մինասյանինն է: Մյուզիքլի համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Էմմա Ասատրյանը: Խոսքերը հեղինակել են Անիտա Հախվերդյանը, Էմմա Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Քրիստ Մանարյանը, գործիքավորումը Արա Թորոսյանի եւ Մարտին Միրզոյանի:

Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը մյուզիքլը կյանքի կոչելու նպատակով տրամադրել է 200 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ