RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1004, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին 3 տուրերում Հայաստանի հավաքականը շատ անհաջող խաղաց` վաստակելով ընդամենը 1 միավոր: Մեր թիմի կազմում հատկապես թույլ խաղաց Սերգեյ Մովսիսյանը` վաստակելով ընդամենը կես միավոր: Ուստի 7-րդ տուրում, թուրքերի հետ մրցախաղում, նրան փոխարինել էր Տիգրան Պետրոսյանը:

Թուրքիայի հավաքականն աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք էր ստացել որպես մրցաշարի կազմակերպիչ: 6 մրցախաղերում թուրքերն ընդամենը 2 միավոր էին վաստակել` հաղթելով մրցաշարի բացահայտ հետնապահ եգիպտացիներին: Ուստի սպասվում էր, որ մերոնք կհաղթեն: ՀՀ հավաքականը մրցախաղը շահեց 3-1 հաշվով: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթեցին համապատասխանաբար Ալեքսանդր Իպատովին եւ Մուստաֆա Յիլմազին: Հակոբյան-Դրագան Սոլակ, Պետրոսյան-Էմրե Կան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

7-րդ տուրից հետո մեր շախմատիստները պաշտոնապես վայր դրեցին աշխարհի չեմպիոնի լիազորությունները: Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ՀՀ հավաքականը 8 միավորով 5-րդ տեղում է: Այսօր մեր շախմատիստները կմրցեն հոլանդացիների հետ, իսկ վաղը վերջին մրցախաղը կանցկացնեն ուկրաինացիների հետ:

12 միավորով առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց եգիպտացիներին: 11 միավոր ունեն ռուսները` 3,5-0,5 հաշվով պարտության մատնելով հոլանդացիներին: 10 միավոր վաստակեց Չինաստանի հավաքականը, որը հաղթեց ադրբեջանցիներին` 3-1: ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց գերմանացիներին: Վարուժան Հակոբյանը շահեց Դավիթ Բարամիձեի հետ պարտիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ