RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՍԴՀԿ-ՌԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՍԴՀԿ մամլո դիվան

Ռամկավար Ազատական կուսակցության Երեւանի գրասենյակում երեկ տեղի ունեցավ հանդիպում ՍԴՀԿ եւ ՌԱԿ Հայաստանի կազմակերպությունների վարչությունների միջեւ, որին մասնակցում էին ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ատենադպիր Սուրեն Սարգսյանը, ինչպես նաեւ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ատենադպիր Հարություն Բալաբանյանն ու քաղաքական դիվանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը: Երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը ունեն Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ ընդհանրական տեսակետներ: Անդրադարձ կատարվեց Հայաստանի համար բացասական այնպիսի երեւույթների, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, օլիգոպոլիան եւ մենաշնորհները: Ձեռք բերվեց համաձայնություն համատեղել ջանքերը հանուն այդ բացասական երեւույթների վերացման: Հանդիպման ընթացքում խոսվեցին նաեւ սիրիահայության, նրանց տրվող պետական եւ համազգային աջակցությանը վերաբերող հարցերի, ինչպես նաեւ բանակ-հասարակություն առնչությունների մասին: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ