RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Հ. Ծ.

«ՌԱԿ մամուլ» էլեկտրոնային թերթի դեկտեմբերի 3-ի համարում Արթուր Հակոբյանը Սիդնեյից տեղեկացնում է, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խիզախ եւ վճռական քայլ է կատարելՙ հիշեցնելով աշխարհի ժողովուրդներին 1915 թվին հայերին պատուհասած ցեղասպանության մասին եւ պահանջելով ճանաչում ու արդարացի փոխհատուցում:

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացված 10-րդ համաժողովի ժամանակ ԵՀԽ-ն հայտարարել է, որ մտադիր է առաջիկա ապրիլի 24-ին Ժնեւում միջազգային գիտաժողով անցկացնել, որին կմասնակցեն, բացի ԵՀԽ-ի անդամ եկեղեցիներից, նաեւ այլ եկեղեցիներ, միջազգային կազմակերպություններ, պատմաբաններ, իրավաբաններ, եւ մարդու իրավունքների պաշտպաններ:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը ներկայացնող հայր Բագրատ Բուրջեկյանը նշել է, որ այդ քայլը հիմնականում միասնական ջանքերի արդյունքն է հայկական պատվիրակության, որին մաս են կազմում Վիգեն արք. Այքազյանը եւ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

ԵՀԽ-ն հայկական եկեղեցական առաջնորդներից խնդրագրեր էր ստացել Եղեռնի 100-ամյակի առնչությամբ միջոցառումներ կազմակերպելու: Վերոնշյալ գիտաժողովին առընթեր Ժնեւի մայր տաճարում նախատեսվում է նաեւ միջեկեղեցական (էկումենիկ) աղոթք բարձրացնել առ Աստված ի հիշատակ ցեղասպանության հայ զոհերի:

Հիշեցնենք, որ ԵՀԽ-ի 10-րդ համաժողովում պատվիրակների միաձայն քվեարկությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվել էր ԵՀԽ-ի նախագահ առաջիկա ութ տարիների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ