RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



ԳՈՐԾԱՐԱՐ ՅՈՍԻ ԿՈՀԵՆ

Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1257, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԹՈՒՐՔ» ԿՈՉՎՈՂ ԱԶԳ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐ

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի` հրեա լինելու մասին հրապարակումից հետո Թուրքիան ցնցող եւս մի հայտարարությամբ հանդես է եկել «Սելջուկ» համալսարանի պրոֆեսոր Յասին Աքթայը: Անկարայի Միջինարեւելյան տեխնիկական համալսարանի շրջանավարտ պրոֆեսորը, ով, ի դեպ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավար խորհրդի անդամ է, Բայբուրթի համալսարանում անցկացված գիտաժողովում հայտարարել է, որ «թուրք կոչվող ցեղ չկա, դա սինթեզ է»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, պատասխանելով մի ուսանողի հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, սոցիալական պետություն կառուցելու համար մեծամասնություն կազմող ազգի ազգայնականությունն անտեսելը, Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմի անդամն ասել է. «Եթե այս երկրում թուրքերի հետեւից գնաս, գինը թանկ կարժենա: Թուրքիան կհասցնենք մասնատման: Ձեր ասած թուրքը սինթեզ է, թուրք կոչվող ազգ գոյություն չունի: Քեզ ասել են, որ դու թուրք ես: Իսկ ի՞նչ է նշանակում թյուրքականություն: Միջին Ասիայից ենք եկել եւ սինթեզվել այստեղի ժողովուրդներին»,- հայտարարել է նա:

Թուրք պրոֆեսորի այդ հայտարարությունը, որը նա հիմնավորել է նաեւ մի քանի այլ թուրք մտածողների արտահայտություններով, մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն այդ առնչությամբ թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ եթե այդ խոսքերն ասվել են որպես առանձին նախադասություն եւ կտրված չեն համատեքստից, ապա անընդունելի են: «Այդ արտահայտությունը հակասում է պատմական եւ սոցիոլոգիական իրողությանը: Պատահում է, որ քաղաքական գործիչների խոսքից մեկ-երկու նախադասություն ընդհանուր համատեքստից հանվում եւ օրակարգային հարց է դարձվում: Նման դեպքերի մենք շատ ենք հանդիպում»,- ասել է Չիչեքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ