RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Տեղադրվել է` 2013-12-04 23:13:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 926, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ Է ԴԻՄԵԼ

Վերջին տուրերում «Ալաշկերտի» կրած խոշոր հաշվով պարտությունները խիստ բարկացրել են ակումբի հիմնադիր նախագահ Բագրատ Նավոյանին, որը հերթական անգամ դիմել է կտրուկ միջոցների:

Երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Վարդան Պետրոսյանի, Տիգրան Գրիգորյանի, Խորեն Մանուչարյանի եւ Անդրանիկ Կարապետյանի հետ: Բրազիլացի Ասիս Գիմարաեշ Հենդերսոնի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ նա կհեռանա թիմից: Չի երկարաձգվի պայմանագիրը նաեւ ռուսաստանցի Արթուր Շահազիզյանի հետ:

Ավելի խիստ միջոցներ են կիրառվել 1-ին խմբում հանդես եկող «Ալաշկերտ-2-ի» նկատմամբ, որը վերջին 5 խաղերից 3-ում պարտվել է, 2-ն ավարտել ոչ-ոքի: Թիմը փաստորեն լուծարվել է: Ազատվել են բոլոր ֆուտբոլիստները, ինչպես նաեւ մարզչական կազմը Ըստ Բագրատ Նավոյանի, հունվարին նոր թիմ է կազմավորվելու նոր մարզիչների գլխավորությամբ: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում «Ալաշկերտում» արդեն մարզչական մի քանի փոփոխություն է կատարվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ