RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



ԿԻԵՎ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 830, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վ. Պ.

Կիեւում երեկ մեկնարկած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Կիեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած հանդիպմանը:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի համաձայնՙ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպենթինի, Եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդի` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությամբ համաձայնություն է ձեռք բերվել «շարունակելու աշխատանքն արդեն իսկ ձեռքբերվածի հիման վրա ղարաբաղյան հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Հանդիպման պատվիրակությունների ղեկավարներն, ըստ հայտարարության, ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը եւ հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ գործընթացին: Նրանք կողմերին կոչ են արել դիտարկել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցներ:

Նալբանդյանն ու Մամեդյարովը, փաստաթղթի համաձայն, պայմանավորվել են հանդիպել 2014-ի սկզբին` բարձր մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար: «Տարածաշրջանի բնակչությունը առաջընթաց է ակնկալում եւ արժանի է` երկար ձգձգված հակամարտության լուծման հարցում», նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները` բարձր գնահատելով միջնորդների աշխատանքը:

Հանդիպման մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը, ըստ որի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը նախորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ նախարարները եւ համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են նաեւ այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը:

Հետաքրքրական է, բայց Ադրբեջանի արտգործնախարարության կայքում երեկվա դրությամբ դեռեւս բացակայում էր որեւէ հայտարարություն, որ կտեղեկացներ հայաստանցի գործընկերոջ հետ Մամեդյարովի հանդիպման մասին: Վերջին հաղորդագրությունները դեկտեմբերի 4-ին էին եւ ներկայացնում էին, որ Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիեւ` մասնակցելու ԵԱՀԿ միջոցառմանը, որտեղ ելույթ եւ երկկողմ հանդիպումներ է ունենալու:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության փոխարեն, ադրբեջանական մամուլը ներկայացնում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից մեջբերում, ըստ որի Նալբանդյանն ու Մամեդյարովը Կիեւում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակներում հանդիպել են, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ