RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



ԱՆԿԱՐԱ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 952, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

Պ. Ք.

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ նրանց մի շարք դաշնակիցներ օրերս Անկարայում առաջին անգամ անմիջական բանակցություններ են վարել սիրիացի իսլամիստների հետ: Բրիտանական «Թելեգրաֆ» թերթը հաղորդում է, որ նախագահ Բաշար Ասադի արտասահմանյան հակառակորդները փորձում են շփումներ հաստատել իսլամիստների հետ, քանի որ ընդդիմությունը կորցնում է ազդեցությունը Սիրիայում:

Անկարայի հանդիպմանը մասնակցել են «Սիրիայի բարեկամներ» խմբի երկրների, մասնավորապեսՙ հանդիպման կազմակերպիչներ Թուրքիայի եւ Քաթարի ներկայացուցիչներ: Սիրիական կողմից մասնակցել են իսլամիստ արմատականների, այդ թվումՙ նոր «Իսլամական ճակատի» մեջ միավորված իսլամիստների ներկայացուցիչներ:

Արեւմուտքը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները հույս ունեն, որ իսլամիստների մի մասը կհամաձայնի դաշինք կնքել չափավորական ապստամբական ուժերիՙ «ազատ սիրիական բանակի» եւ աշխարհիկ ընդդիմության «Սիրիական ազգային կոալիցիայի» հետ:

Անկարայի բանակցությունների վերաբերյալ համանման տեղեկություններ է հաղորդում նաեւ ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը:

«Իսլամական ճակատի» կազմում կա առնվազն վեց հայտնի խմբավորում: Դրանցից մեկըՙ «Ահրար ալ Շամը», անցյալում մեղադրվել է խաղաղ բնակիչների սպանությունների եւ ահաբեկչական «Ան Նուսրա ճակատի» հետ համագործակցելու մեջ:

Թե բանակցություններից հետո ինչպես է զարգացել «Իսլամական ճակատի» եւ «Բարձրագույն ռազմական խորհրդի» համագործակցությունըՙ հայտնի չէ: «Թելեգրաֆը» հաղորդում է միայն, որ իսլամիստների նոր կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ սպառազինմամբ սկսել է ակտիվորեն զբաղվել Սաուդյան Արաբիան, որը «Սիրիայի բարեկամների» կազմում մասնակցում էր Անկարայի բանակցություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ