RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 968, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի անդրադարձն ու բացատրությունները

Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջեւ Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային, որը տեղի էր ունեցել նախորդ հինգշաբթի:

«Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, եւ բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքին, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միեւնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքըՙ մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որ այնտեղ հաճախակի ստուգում չանենք», ասաց վարչապետը: Նրա ներկայացմամբ, ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային եւ սանիտարական վիճակից, հաճախորդները` որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որոնց որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ:

«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին եւ գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որ համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, եւ մենք վերջնականապես հասկանանք, թե ինչո՞ւ են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է կատարվում այդ շուկայում, ի՞նչ ռիսկեր կան», նշեց Տիգրան Սարգսյանը:

Այս հարցի վերաբերյալ լրագրողներին որոշակի պարզաբանումներ տվեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը : Նա նշեց, որ տուգանքների չափը չի կարող գերազանցել 50 հազար դրամը: Տուգանվում են այն տնտեսվարողները, որոնց վաճառված ոսկեղենի վրա հարգադրոշմ չի լինում: «Չկա նման բան, որ զարդի վրա հարգորոշումը լավ չերեւա ու դրա համար մարդկանց տուգանեն: Տուգանքներ նշանակված են եղել միայն այն ժամանակ, երբ կնիքներից որեւէ մեկը բացակայել է», ընդգծեց նախարարը: Նրա խոսքերով, հարգադրոշմող կազմակերպությունների մոտ նույնպես ստուգումներ են իրականացվում, եւ եթե նրանք չեն կարողանում նորմալ հարգադրոշմում իրականացնել, նույնպես տուգանվում են:

Վահրամ Ավանեսյանը կարեւորեց պլանային ստուգումների իրականացումը, որպեսզի մի կողմից` արտադրողներն ու վաճառողները, մյուս կողմից` գնորդները հավասար պայմաններում լինեն: «Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը կցանկանա ոսկու շուկայից ապրանք գնել, որը չլինի ոսկի, կամ լինի ավելի ցածր հարգադրոշման ոսկի: Հարգադրոշման կնիք խփելը 100-300 դրամ արժե, իսկ տուգանքները` 50 հազար դրամ: Հարգադրոշմներ խփելը բավական էժան ծախս է` համեմատած տվյալ արտադրանքին», շեշտեց էկոնոմիկայի նախարարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ