RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 728, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՍԹԻՎԵՆ ԻՍԵՐԼԻՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան ծրագիրը կներառի մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Այսօր, դեկտեմբերի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, ում մենակատարությամբ կկայանա Պրոկոֆեւի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Կարեւոր է նշել, որ լեգենդար թավջութակահարը նախորդ տարիներին բազմիցս հանդես է եկել ՀՊՖՆ-ի հետ Երեւանում, ինչը վկայում է Հայաստանի ֆիլհարմոնիկի հանդեպ երաժշտի տածած բարձր գնահատանքի եւ բարեկամական նվիրվածության մասին:

Ի նշան 1988 թ. Երկրաշարժի 25-ամյա տարելիցի` դեկտեմբերի 6-ի համերգը կմեկնարկի Երվանդ Երկանյանի «Միստերիա»-ի կատարմամբ: Երեկոյի ծրագրում ներառված է նաեւ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը:

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի Ֆիլհարմոնիկը կներկայացնի գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մենակատարությամբ համերգ` նվիրված Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: Դեկտեմբերյան ծրագիրը կամփոփվի հոբելյանական երեկոներով. դեկտեմբերի 18-ին եւ 23-ին կկայանան հանդիսություններ` ի պատիվ Բարսեղ Թումանյանի 55-ամյա եւ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ