RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 01:26:22«Մայրս Downtown -ում» (տեսանյութ)
2020-09-19 01:03:19Սիսական ջոկան․ Աղվան(տեսանյութ)
2020-09-19 00:40:26Ավ. Իսահակյան, «Շատ մի´ տխրիր», կատարում է Սուսաննա Երիցյանը
2020-09-19 00:39:36Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. քննարկում քաղաքագետների հետ
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
#211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013



ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-12-05 23:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 786, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ԲԱԶՄԱՄԱՐՏՈՒՄ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի բրոնզե մրցանակակիր Արթուր Դավթյանը հիանալի ելույթ ունեցավ մոսկովյան մրցաշարումՙ արժանանալով արծաթե մեդալի: Մրցաշարը նվիրված էր խորհրդային անվանի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի բացարձակ եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին: Միջազգային այդ մրցաշարն անցկացվում էր արդեն 20-րդ անգամ:

Արթուր Դավթյանն իրեն գերազանց դրսեւորեց 23 երկրների ներկայացուցիչների հետ պայքարում: Արթուրը հանդես եկավ բազմամարտում եւ բոլոր 6 գործիքների վրա էլ բարձր արդյունքներ ցույց տալով, իրավունք ստացավ շարունակելու պայքարը մեդալների համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ցուցումով հայ մարմնամարզիկը եզրափակիչ փուլում մասնակցեց միայն 3 գործիքների վրա վարժություններումՙ հենացատկ, նժույգաթափեր եւ օղակներ:

Վճռորոշ փուլում էլ Արթուր Դավթյանն իր բարձրության վրա էր: Հենացատկերում նա գրավեց առաջին տեղը, նժույգաթափերում ճանաչվեց 2-րդը, իսկ օղակի վրա վարժությունում ցույց տվեց 3-րդ արդյունքը: Ընդհանուր հաշվարկով Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 2-րդ տեղըՙ արժանանալով արծաթե մեդալի: Նա զիջեց միայն ռուսաստանցի Դմիտրի Գոգոտովին:

Մոսկովյան մրցաշարի երիտասարդների մրցավեճին մասնակցած Արսեն Գասպարյանը գրավեց 7-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #213, 06-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ