RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013



Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1217, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՉԵԽԵՐԵՆ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԻՔԱՅԵԼ (ՄԱՅՔԼ) ԲՈԲԵԼՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ» ԳԻՐՔԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Պրահա - Չեխիայի «Պասեկա» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Միքայել (Մայքլ) Բոբելյանի «Հայաստանի երեխաները» գիրքըՙ «Մոռացված ցեղասպանություն կամ հարյուրամյա պայքար արդարության համար» վերտառությամբ գիրքը:

Հրատարակչությունը նշում է, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայեր սպանվել կամ քշվել են անապատները: Դեռեւս ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնը, որ անցյալ դարի քսանական թվականներին համաշխարհային շարժում էր սկսել, որպեսզի ցեղասպանության հանցագործությունը պատժվի, այդպես էլ որեւէ արդյունքի չհասավ:

Հեղինակն ուսումնասիրել է ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ բարձրացրել մի շարք մտահոգիչ հարցեր: Մասնավորապես թե ինչո՞ւ մինչեւ հիմա չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ դեր է ունեցել այս հարցում ԱՄՆ-ը, կամ նրա շահերը, Թուրքիան որքանո՞վ է պատրաստ պատմական ճշմարտությունը նեկայացնելուն: Ինչպե՞ս է ձեւավորվել Հայաստանի անկախ հանրապետությունը, ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Շատ փաստեր հեղինակը ներկայացնում է առաջին անգամ: Գիրքն ունի 320 էջ եւ վաճառվում է paseka.cz կայքէջի միջոցով: Գրքի տպաքանակը սահմանափակ է:

Տպագրությանն աջակցել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ