RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍ

Տեղադրվել է` 2013-12-10 18:15:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՋՈԶԵՖ ՔԵՆԵԴԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է 227 ԲԱՆԱՁԵՎԸ

Հ. Ծ.

Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախումբը (ՄՀԴՀ) հաղորդագրություն է հրապարակել, որով ողջունում է կոնգրեսական Ջոզեֆ Քենեդիի (դեմոկրատՙ Մասաչուսեթսից) որոշումըՙ պաշտպանելու Ներկայացուցիչների պալատի 227 բանաձեւը: Հայերի ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը ասելու եւ արդարություն ցուցաբերելու բանաձեւը կոչ է ուղղված Մ. Նահանգների կառավարությանըՙ վերջ դնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը մեղսակից լինելուն ու արդարության եւ ճշմարտության ճանապարհը բռնելու:

ՄՀԴՀ-ի գործուն անդամներից Գրեգ Քանարյանն ու Ջոն Դաղլյանը, միանալով Հայ դատի արեւելյան շրջանի վարչության անդամ Սթիվ Մեսրոպյանին, նոյեմբերի 26-ին հանդիպում են ունեցել Ջոզեֆ Քենեդիի հետ, որի ընթացքում խոսել են մի շարք հրատապ թեմաներից: Ջ. Քենեդին ծանոթ է հայկական հարցերի (227 բանաձեւի, որբերի հյուսած գորգի, Թուրքիայի հայկական եկեղեցիների ճակատագրի, ղարաբաղյան խնդրի, Մ. Նահանգներ-Հայաստան հարաբերությունների) վերաբերյալ ունեցած իր դրական կողմնորոշումով:

«Մենք ուրախ ենք, որ շարունակելով իր ընտանիքի ազնվագույն ոգինՙ Ջոզեֆ Քենեդին որոշել է պաշտպանել 227 բանաձեւը: Մենք սիրով կշարունակենք աշխատել նրա հետ», ասել է այդ առթիվ Սթիվ Մեսրոպյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ