RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 820, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՍՊԻՏԱԿԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԵՂ ԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ

Ավստրալացի բժիշկ-գիտնականները հայտարարել են սպիտակարյունության (լեյկեմիա) դեմ փորձարարական դեղի հաջող փորձարկման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ինչպես դեկտեմբերի 11-ին հայտնել է Մելբուռնի ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարներից մեկը, ABT-199 դեղի փորձարկման մասնակից է դարձել խրոնիկական լիմֆոցիտար լեյկոզով տառապող 67 մարդ: «Գործնականում նրանք բոլորն էլ անբուժելի հիվանդներ էին, նրանց մնացել էր ապրելու միջին հաշվով 18 ամիս»,- ընդգծել է նա:- Սակայն փորձնական պատրաստուկով գրեթե մեկ տարի շարունակված բուժումից հետո հիվանդների 23 տոկոսը կարողացել է հաղթահարել քաղցկեղը, իսկ 61 տոկոսի մեջ սկսվել է մասնակի ռեմիսիա»:

«Մեր հիվանդների գրեթե մեկ քառորդի մեջ միայն մեկ դեղամիջոցի կիրառումից հետո քաղցկեղային բջիջների նկատմամբ լիակատար հաղթանակը հիրավի անհավատալի բան է»,- ասել է ավստրալացի գիտնականը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ