RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՆ ԱՆՇԱՐԺ ՄՆԱԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որոշ չափով ավելացել է միայն գործարքների քանակը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18241 գործարք, ինչը 9,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ սեպտեմբերի եւ 4,8 տոկոսովՙ 2012-ի հոկտեմբերի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 11,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատՙ նվազել 1,1 տոկոսով: 4503 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 44 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 64,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 20,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 16,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աննշան` 0,1 աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2013 թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013 թ.
Կենտրոն419500428000428000
Արաբկիր347000356600356600
Քանաքեռ-Զեյթուն276100282600282400
Նոր Նորք239000251800251300
Ավան248050256000259500
Էրեբունի241500249500249000
Շենգավիթ245000255100255100
Դավթաշեն267000275000275000
Աջափնյակ235600248500248100
Մալաթիա-Սեբաստիա232100241800241300
Նուբարաշեն142000153000152500

Մարզերում, բացառությամբ Երեւանի, հոկտեմբերին վաճառվել են 404 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ 2012-ի հոկտեմբերի համեմատ` 4,7 տոկոսով: Գներն այստեղ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դարձյալ 0,1 աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Մասիսում եւ Աշտարակում` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 425 գործարք, որից 98-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 19 տոկոսով, իսկ մարզերում` 0,9 տոկոսով: 2012-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 38,4 տոկոսով, իսկ մարզերում` 7,4 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել (տես աղյուսակը).

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2013 թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2013 թ.
Կենտրոն467500476100476100
Արաբկիր375000383000383000
Քանաքեռ-Զեյթուն286200295000295000
Նորք-Մարաշ312500319200319200
Ավան264600270500270500
Էրեբունի232000239500239500
Շենգավիթ249500255000255000
Դավթաշեն267000276000276000
Աջափնյակ242400250050250050
Մալաթիա-
Սեբաստիա232100238000238000
Նուբարաշեն145100150500150500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց գներով:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հոկտեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն նվազել է 12 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 43,4 տոկոսով:

2013-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 1,2 տոկոսով, իսկ 2012-ի հոկտեմբերի համեմատ` նվազել 28,1 տոկոսով:

Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 167 գործարքներ, որից 122-ը` Երեւանում: Սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 19,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 14,9 տոկոսով: 2012-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` 4,3 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի գները հոկտեմբերին շարունակել են անփոփոխ մնալ, թեեւ գործարքների քանակը որոշ չափով ավելացել է: Սակայն, ընդհանուր առմամբ, այս տարի անշարժ գույքի շուկայում լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվում եւ հավանական է, որ տարվա վերջին երկու ամիսներին նույնպես ներկա իրավիճակը պահպանվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ