RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 799, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՕԲԱՄԱՆ ՔՆՆԱԴԱՏՎԵՑ ԿԱՍՏՐՈՅԻ ՁԵՌՔԸ ՍԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախագահ Բարաք Օբամային քննադատել են Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ձեռքը սեղմելու համար: Այդ մասին հաղորդում է «Լոս Անջելես թայմս» թերթը:

Կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեյտինենը պետքարտուղար Ջոն Քերրիին հարցրել է, թե Կաստրոյի «արյունոտ» ձեռքը սեղմելու Օբամայի որոշումը չի՞ նշանակում արդյոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեղմացում: Քերրին պատասխանել է, թե չի նշանակում: Սակայն Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը մտադիր է վերանայել Կուբայի նկատմամբ վարվող քաղաքականության որոշ կողմեր:

Սենատոր Ջոն Մակքեյնը տարակուսանք է արտահայտել, թե ինչ կարիք կար սեղմել այն մարդու ձեռքը, որը բանտում պահում է ԱՄՆ քաղաքացիների: Նա Օբամայի արարքը համեմատել է բրիտանացի վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի եւ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի 1938 թ. ձեռքսեղմումի հետ:

Կուբայական ծագումով կոնգրեսական Մարկո Ռուբինոն հայտարարել է, որ Օբաման կարող էր Կաստրոյի հետ հանդիպումն ավելի լավ օգտագործելՙ վերջինիս ասելով, որ նրա երկրում բացակայում են ժողովրդավարական ազատությունները, որոնց համար պայքարում էր Նելսոն Մանդելան:

Մանդելայի հուղարկավորության արարողությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին Յոհաննեսբուրգում: Կաստրոն եւ Օբաման միեւնույն օթյակում էին: Միջոցառումից հետո ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ երկու երկրների ղեկավարների ձեռքսեղմումը եւ կարճատեւ զրույցը ծրագրված չէին եւ կրում էին ոչ պաշտոնական բնույթ:

Այդուհանդերձ դա ԱՄՆ-ի եւ Կուբայի ղեկավարների առաջին շփումն էր վերջին 13 տարում: Կոմունիստական Կուբայի առաջնորդների հետ վերջին անգամ շփվել էր նախագահ Բիլ Քլինթոնը 2000 թվականին. նա ՄԱԿ-ի գագաթաժողովում սեղմել էր Ֆիդել Կաստրոյի ձեռքը: Մինչ այդ սառը պատերազմի վիճակում եղած երկու երկրները մի քանի տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չէին ունեցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ