RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



ԿԻՆՈ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 713, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կանցկացվի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը:

Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաեւ նպաստել մշակութային երկխոսությանը տարբեր ազգերի միջեւ:

Փառատոնի պատմության ընթացքում ներկայացվել են անվանի կին ռեժիսորներ Ելենա Սականյանի (ԽՍՀՄ), Լենի Ռիֆենշտալի (Գերմանիա), Ռուզան Ֆրանգուլյանի (Հայաստան), Բեւերլի Շաֆերի (Կանադա), Ուլրիկե Օտտինգեր (Ավստրիա), Նինա Ագաջանովայի (ԽՍՀՄ), Յանինա Լապինսկայտեի (Լիտվա), Սյուզանն Խարդալյանի (Շվեդիա) աշխատանքները:

2011 թվականին «Կանայք նկարահանում են ֆիլմեր» ամերիկյան կազմակերպության հետ անցկացվել է երկօրյա դասընթաց կինռեժիսորների համար, կազմակերպվել են կլոր սեղաններ:

Կինոփառատոնին մասնակցած հայկական ֆիլմերը ցուցադրվել են Լեհաստանում Կրակովի «Ֆիլմմոր» կանանց փառատոնում, Ռումինիայում «Ալտեր-Նեյտիվ» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, նաեւ Թուրքիայում:

«Կին» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ծրագրում ներկայացված է 81 ֆիլմ 27 երկրից: Փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագրում տեղ են գտել առաջին կին ռեժիսոր, ազգությամբ ֆրանսուհի Ալիս Գի Բլաշեյի ֆիլմերը: Նախատեսված են ցուցադրություններ` նվիրված ռեժիսոր Թամարա Լիսիցյանի 90-ամյակին եւ անգլիացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին: Թ. Լիսիցյանի «Ջելսոմինոն հրաշքների երկրում» մանկապատանեկան կինոնկարը կցուցադրվի ԹՈՒՄՈ կենտրոնում (դեկտեմբերի 16-ին, ժամը 15:30-ին), իսկ Մ. Ուիլյամսի «Պիտեր Գրայմս» ֆիլմը, որը նվիրված է Բ. Բրիտտեի ծննդյան 100ամյա հոբելյանին Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին):

Փառատոնի շրջանակում կներկայացվեն նաեւ Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի աշխատանքները:

Հոբելյանական փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Ժակլին Բուէն (Կրետել փառատոնի ղեկավար), Սթեֆանիա Գյորցը (կինոգետ, Դորտմունդ, Քյոլնի կանանց փառատոն), Միվակո Կիկուչին (Ճապոնական Շորտշորտս եւ Ասիա փառատոնի գեղարվեստական ղեկավար), Զավեն Ղուկասյանը (կինոգետ, Իրան), Վահրամ Մարտիրոսյանը (սցենարիստ, գրող, հրապարակախոս):

«Կին» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա Գաֆեսչյան մշակութային կենտրոնի դահլիճում, ուր կցուցադրվեն Ալիս Գի Բլաշեյի ֆիլմերը` Ա. Խաչատրյանի անվան տրիոյի նվագակցությամբ:

«Կին» կինոփառատոնը առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին. ցուցադրվել են վերջին տասնհինգ տարիներին ստեղծված հայ կին ռեժիսորների ֆիլմերը:

Փառատոնը իրականացվում է մշակույթի նախարարության եւ «Լիզա» մշակութային հիմնադրամի աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ