RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1161, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ ԻՐԵՆ ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԻՆ

WBA-ի վարկածով թեթեւագույնքաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը aravot.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում իրեն զրպարտող տեղեկություններ են տարածում, ինչի կապակցությամբ պատրաստվում է դատի տալ:

«Տեսնում եմ, որ իմ հաղթանակները Հայաստանում ոչ բոլորի սրտով են: Համացանցում իմ հասցեին մի զրպարտություն կարդացի, որից խիստ վրդովվել եմ ու տեղս չեմ գտնում: Չեմ հասկանում, թե ո՞վ է այդ անձնավորությունը, որ որոշել է կեղտոտ միջոցներով վիրավորել արժանապատվությունս` գրելով իբր ապրում եմ չեչենի հետ ու ընդունել եմ նրանց կրոնը: Ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա մի բան քաջ գիտակցել է. իր արածը դասական զրպարտության օրինակ է: Դրա համար էլ վախեցել է հերյուրանքի տակ իր իսկական անուն-ազգանունը դնել: Բայց ուզում եմ, որ այդ մարդուկը իմանա. ես սա անպատասխան չեմ թողնի: Հիմա հարազատներիս ու մտերիմներիս հետ զբաղված ենք փաստաբան վարձելով, հայտնաբերելու ենք նրան ու դատի ենք տալու:

Նա պիտի պատասխան տա արժանապատվությունս վիրավորելու համար: Ես ցանկանում էի հաղթանակից հետո գալ Հայաստան եւ առաջին անգամ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշել հարազատներիս հետ: Բայց այնքան եմ վիրավորված, որ մտադրությունս փոխել եմ: Այ, երբ այդ սրիկային կգտնեմ, ինչով արդեն զբաղվողներ կան, անպայման կգամ: Ես Գերմանիայում տարբեր ազգերի ու հավատքի բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն օր շփվում ենք: Ես նրանց եմ սիրում, նրանք` ինձ: Ի՞նչ է, պիտի գրեն, թե ես բոլորի հետ էլ ամուսնացա՞ծ եմ: Մեր պրոմոութերական ընկերությունում թուրքեր էլ կան, որոնք ինձ պաշտպան են կանգնում, եթե որեւէ մեկը փորձում է ինձ նեղացնել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ