RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1050, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԼԱՎՐՈՎՆ ԻՐԱՆՈՒՄ ԽՈՍԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

ՄԱԿ-ի տեսուչները կայցելեն ուրանի հանք

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի եւ արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Ֆարս գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում խոսվել է իրանցիների միջուկային մշակումների եւ Սիրիայի իրադրության մասին:

Խոսելով Ժնեւում «Վեցյակի» երկրների եւ Իրանի բանակցությունների մասինՙ Լավրովը հայտարարել է. «Մենք քննարկեցինք ժնեւյան հանդիպման արդյունքները, որտեղ համաձայնություն էր ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի փուլային եւ փոխընդունելի կարգավորման վերաբերյալ, որպեսզի այդ աշխատանքի հիման վրա ճանաչվի խաղաղ ատոմ ունենալու եւ ադ նպատակով ուրանը հարստացնելու Իրանի իրավունքը»:

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Իրանը պարտավոր է պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի հարցերին: Նա կոչ է արել հնարավորինս շուտ բանակցություններ սկսել վերջնական համաձայնագրի վերաբերյալ: Լավրովի կարծիքով, Իրանը հունվարի 22-ին Ժնեւում պետք է մասնակցի Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված կոնֆերանսին, եւ դրա անհրաժեշտությունը «սկսում է գիտակցել նաեւ Արեւմուտքը», սակայն սիրիական ընդդիմության ներկայացուցիչները կտրականապես դեմ են Իրանի մասնակցությանը:

ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունների նոր փուլ սկսելուց առաջ Իրանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի տեսուչները կարող են ստուգում անցկացնել իրանցիների ուրանային հանքում: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Ստորագրված պայմանագրի համաձայնՙ Իրանը մինչեւ 2014 թ. փետրվարի սկիզբը կթույլատրի ՄԱԿ-ի տեսուչների «վերահսկելի այցելություն» Gchine ուրանային հանք:

Այդ տեսչական ստուգումը մեկն է այն վեց քայլերից, որոնց շուրջը ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնություն ձեռք բերվեց նոյեմբերի 11-ին: Առաջին քայլը ՄԱԿ-ի տեսուչների այցն էր Արակի ռեակտոր: Առաջիկա երեք ամիսներին Թեհրանը պետք է կատարի ուրիշ պարտավորություններՙ ՄԱԳԱՏԷ-ին պետք է տեղեկություններ տրամադրի ուրանի հարստացման ռեակտորների եւ իր կառուցելիք հետազոտական կենտրոնների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ