RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԲԵՐԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

«Արմենպրես»

Հայազգի ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը երեկ ցուցադրվեց ԱՄՆ-ում:

Ռեժիսորը հիմնականում խուսափել է ներկայացնել ցեղասպանության քաղաքական կողմը, ինչից ֆիլմը երբեմն կապակցված չի թվում: Ֆիլմում հիմնականում ներկայացված է ցեղասպանության երկրորդ փուլը` անպաշտպան հայ կանանց եւ երեխաների համակարգված սպանությունները: «Սակայն Բարեդ Մարոնյանը հիանալի աշխատանք է կատարել` տեսանյութում ներկայացնելով ցեղասպանության ժամանակաշրջանի հին լուսանկարներ եւ տեսանյութերի քրոնիկոնը»,- գրում է ամերիկյան Miami Herald-ը:

Ըստ պարբերականի` ֆիլմը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար: Ամերիկացիների մեծ մասը չգիտի Հայաստանի տեղը քարտեզի վրա, իսկ հայերի պատմության մասին տեղյակ են շատ ավելի քչերը:

Քրիստոնյա հայերը դարեր շարունակ «ոսկորի նման» կանգնած են եղել իսլամական Թուրքիայի եւ նրա օսմանյան կառավարիչների կոկորդին: Սակայն, Miami Herald-ի բնորոշմամբ, հայերի զանգվածային կոտորածների իրական պատճառները, այնուհանդերձ, շարունակում են մշուշապատ մնալ:

Պարբերականի համար հստակ է միայն մեկ բան. չնայած մինչ օրս շարունակվող թուրքական ժխտողականությանը` ցեղասպանություն իսկապես տեղի է ունեցել: Թուրքերը նախ բնաջնջել են դիմադրելու կարողությունն ունեցող տղամարդկանց, ապա առանց շտապելու հաշվեհարդար տեսել ողջ մնացած կանանց, երեխաների եւ ծերերի հետ: Կանայք եւ երեխաները ոտաբոբիկ, նախրի նման քշվել են Դեր Զոր անապատ: Առեւանգվելուց կամ բռնաբարվելուց փրկվելու համար գեղեցկադեմ աղջիկները ցեխով են ծածկել երեսները: Իսկ ցեղասպանությունից փրկված փոքրաքանակ երեխաներին տարել են «թրքացման կենտրոններ», ուր նրանց նոր լեզու, կրոն են դասավանդել, նոր անուններ տվել, ապա տեղափոխել որբանոցներ: Համարվում էր, որ 14 տարեկանից մեծ երեխաներին դժվար է թրքացնել, ուստի նրանց վերացնում էին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ