RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



ԵՐԵՎԱՆ

Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՁՅՈՒՆԻՑ ՄԱՔՐԱԾ ԵՎ ՉՄԱՔՐԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 11-ից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման եւ կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: «Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի», նշված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող եւ այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվելՙ առատ տեղումների հետեւանքները հնարավորին արագ վերացնելու համար:

Հակառակ այս հաղորդագրությանՙ երեւանցիներից շատերը նշում են, որ իրենց բնակության փողոցներում ձյունը կամ չի մաքրվել, կամ լավ չի մաքրվել: Այս իրավիճակում երկու կողմերն էլ չեն ստում, քանի որ բազմաթիվ փողոցների երթեւեկելի մասերը, այնուամենայնիվ, մաքրված են ձյունից, սակայն կան փողոցներ, որտեղ ձյունը չի մաքրվել կամ էլ միայն մեկ անգամ է մաքրվել, եւ շարունակվող տեղումները կրկին ձյունապատ են առաջացրել: Մայթերի, բակային տարածքների, շենքերի շքամուտքերի մասին, կարծում ենք, խոսելն ավելորդ է: Դրանք, որպես կանոն, չեն մաքրվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ