RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1047, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՍՈՒՐԲՆ Է

Գ. Մ.

Գյումրի-Նարդո համագործակցության հուշագիր ստորագրվեց

Դեկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ Իտալիայի հարավային Ապուլիայի մարզի Նարդո քաղաքի ղեկավար Մարչելլո Ռիզին Գյումրիում երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ավելի վաղ Գյումրու հետ քույր քաղաք դարձած Նարդոյում այս տարվա նոյեմբերի 16-19-ին, «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում մեր երկրի պատվիրակության կազմում եղել էր Գյումրու փոխքաղաքապետը, հանդիպումներ ունեցել տեղի իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իտալական քաղաքի պատվիրակությունը երկու օր առաջ Գյումրի էր ժամանել փոխադարձ այցով, երկկողմ համագործակցության ապագա ուղղությունների համաձայնեցման նպատակով:

Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նարդոյի քաղաքապետը մասնավորապես կարեւորել է մեր երկու ժողովուրդների հոգեւոր կապը, նշելով, թե Նարդո քաղաքի պահապան սուրբը Գրիգոր Լուսավորիչն է, եւ այս հանգամանքն ավելի է ջերմացնում երկկողմ կապը: Մարչելլո Ռիզին նշել է նաեւ, որ շատ տպավորված է Հայաստանով, Գյումրիով, ինչպես նաեւ փոխգործակցությունը զարգացնելու հայ գործընկերների վճռականությամբ: Ստորագրված հուշագիրը ներառում է համագործակցություն զբոսաշրջության, ռեստավրացիոն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի եւ այլ ոլորտներում, կարեւորվում է այդ բնագավառներում ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ներդրումների հարցը:

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

Իտալացի հյուրերն այցելել են նաեւ Շիրակի մարզպետարան, հանդիպել փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի հետ, այնուհետեւ շրջայց են կատարել քաղաքում, եղել Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում, «Ստիլ» պատկերասրահում, մարզային գրադարանում, որի շենքի վերականգնման աշխատանքներին իր մասնակցությունն է բերել Իտալիայի կառավարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ