RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Բարեկամ երկրներ

Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Դեկտեմբերի 16-ին նշվում է Ղազախստանի Հանրապետության Ազգային տոնը: 1991 թվականի այդ օրը Ղազախստանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք «Հանրապետության անկախության եւ պետական ինքնիշխանության մասին»: ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հետխորհրդային տարածքի միության մեջ վերջինն էր, որ հռչակեց իր պետական ինքնիշխանությունը:

Անկախության տարիներին Ղազախստանի Հանրապետությունում նշանակալից պետական վերափոխումներ տեղի ունեցան: Ղազախստանը դարձավ ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների շարքում առաջատար պետություն արտասահմանյան ներդրումների ներգրավման գծով: Էական բարեփոխումներ իրականացվեցին նաեւ սոցիալական եւ կենսաթոշակային ոլորտներում: Ղազախստանը կամավոր հրաժարվեց իր տարածքում միջուկային զենքի կիրառումից եւ հռչակեց իրեն միջուկային զենքից ազատ երկիր:

Ղազախստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեցին եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին ավելի քան 120 երկրներ: Այսօր Ղազախստանը ՄԱԿ-ի լիիրավ եւ ակտիվ անդամ է, ինչպես նաեւ ամրապնդում է համագործակցությունը գործնականում բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների հետ: Պաշտոնական Աստանան միացել է ավելի քան 40 բազմակողմ եւ 700 երկկողմ համաձայնագրերի եւ պայմանագրերի, որոնք իրագործում է անվարան:

Շնորհիվ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից դրված խնդիրների հաջող կենսագործման եւ «Ղազախստան-2030» ռազմավարության 2012 թվականին Ղազախստանի Հանրապետությունը մտավ աշխարհի առավել զարգացած 50 պետությունների շարքը: Այս տարվա սկզբից Ղազախստանը ձեռնամուխ եղավ «Ղազախստան-2050» երկարամյա ռազմավարության իրականացմանը, որի գլխավոր նպատակն է մուտքը աշխարհի ամենազարգացած 30 երկրների շարք: Չնայած համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությանը, 2012 թվականին Ղազախստանի ՀՆԱ-ն աճեց 7,5 տոկոսով: Ընդ որում, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը գերազանցեց 12,5 հազար ԱՄՆ դոլարը, եւ դա այն դեպքում, երբ դեռ 1994 թվականին այդ ցուցանիշը հավասար էր ընամենը 700 ԱՄՆ դոլարի:

Ի տարբերություն ԱՊՀ այլ պետություններիՙ Ղազախստանը կարողացավ խուսափել խոշոր միջէթնիկական եւ միջկրոնական հակամարտություններից: Պոլիէթնիկությունը եւ բազմադավանությունը ընկալվում են ղազախստանյան հասարակության կողմից ոչ թե իբրեւ թերություն, այլ առավելություն եւ անվիճելի իրողություն:

Այսօր ժամանակակից աշխարհում Ղազախստանի Հանրապետությունը դիտարկվում է իբրեւ խոշոր եվրասիական պետություն, որից մեծապես կախված է Կենտրոնական Ասիայի ապագան: Դա կանխորոշում է պատասխանատվության ընդլայնումը եւ Ղազախստանի ակտիվ արտաքին քաղաքական դիրքորոշումը արդիական տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ:

Մեր օրերում աշխարհում դեռեւս վերջնականորեն չի հաղթահարված տնտեսական ճգնաժամը: Սակայն շնորհիվ Ղազախստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ընդունված կայունացնող միջոցառումների փաթեթի հնարավոր եղավ ապահովել ղազախստանյան տնտեսության կայունությունը: Կատարելագործվում են ֆինանսական համակարգում արտակարգ իրավիճակների կանխարգելման մեխանիզմները: Ոչ մի ղազախստանյան բանկ թույլ չի տվել դեֆոլտ իր պարտավորությունների գծով:

Բացի դրանիցՙ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի ցուցումով կառավարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ, ձեւավորված են առաջին անհրաժեշտության ապրանքների գծով կայունացնող հիմնադրամներ: Այդ հիմնադրամները անբարենպաստ պայմաններում թույլ կտան ապահովել Ղազախստանի ողջ բնակչությունը համապատասխան սննդամթերքով առնվազն երեք ամսվա ընթացքում: Կայունացնող միջոցառումների կարեւոր տարր է դարձել միջին եւ փոքր բիզնեսին ֆինանսական աջակցությունը երկրորդ աստիճանի բանկերի միջոցով, պետության օգնությունը ինովացիոն ենթակառուցվածքի ձեւավորման գործում, մաքսային գործառույթների պարզեցումը եւ շատ այլ քայլեր:

Շնորհիվ ժամանակին ընդունված միջոցների եւ ֆինանսատնտեսական հաստատությունների գործունեության կոորդինացման, երկրի զարգացնումը կիրականացվի հանձնարարված չափորոշիչներով: Ավելին, ի տարբերություն այլ պետությունների, որտեղ արտադրության անկումը դեռ պահպանվում է, Ղազախստանը, ամբողջությամբ վերցրած, ցուցաբերում է կայուն տնտեսական աճ:

Դրա հետ մեկտեղ, չնայած Ղազախստանի դինամիկ զարգացմանը բոլոր ոլորտներում, չի կարելի ասել, որ բոլոր արդիական հիմնախնդիրներն արդեն լուծված են, նպատակասլաց աշխատանքն այս ուղղությամբ տարվում է մշտապես: Մասնավորապես Ղազախստանի Հանրապետությունում գոյություն ունեցող պետական ծրագրերից յուրաքանչյուրը հատուկ մշակված է կոնկրետ հիմնախնդիրների ընդգրկման եւ լուծման համար երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Ղազախստանի Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է, որ պետության ամրապնդման խնդրի, նրա կայունության եւ կառավարելիության իրականացումն անհնար է առանց ժողովրդավարության զարգացման: Շարունակվում է սահմանադրական բարեփոխումը, որը երկրում սկսվել է 2007 թվականին: Այն ներառում է բավական լայն միջոցառումների համալիր, այդ թվումՙ նախագահի որոշ լիազորությունների փոխանցումը խորհրդարանին, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի դերի մեծացումը, ստորին պալատի ընտրություններ խորհրդարանական մեծամասնության հիման վրա, իշխանության տեղական մարմինների ամրապնդում: Այստեղ մեծ դերակատարություն ունի Ղազախստանի ժողովրդի ասամբլեանՙ ամբողջովին եզակի հասարակական հաստատությունը: Նրա կարգավիճակը վերջին շրջանում շատ մեծացել է: Այսպես, այժմ հանրապետության խորհրդարանի կողմից ընդունվող բոլոր օրենսդրական ակտերն անցնում են լրացուցիչ փորձաքննություն ասամբլեայումՙ ազգամիջյան համերաշխության, հանդուրժողականության եւ իրավահավասարության չափանիշներին համապատասխանության համար:

Իրականացված սահմանադրական բարեփոխումը լուծում է քաղաքական համակարգի հետագա զարգացման խնդիրներ Ղազախստանի ռազմավարական շահերին համապատասխան: 2010 թվականին Ղազախստանի ընտրությունն իբրեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահողի օբյեկտիվորեն նպաստեց երկրի հետագա ժողովրդավարացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքացիական հասարակության հաստատությունների ակտիվ եւ արդյունավետ զարգացմանը, տեղական ինքնակառավարման, իրավապահ եւ դատական համակարգի բարեփոխումների ժամանակին իրականացմանը:

Ղազախստանի հավասարակշռված եւ կանխատեսելի արտաքին քաղաքականությունը համաշխարհային հիմնական «խաղացողների»ՙ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ փոխշահավետ համագործակցության գրավականն է: Ղազախստանը առանցքային գործընկեր դարձավ Եվրասիայիում անվտանգության եւ կայունության գոտու ամրապնդման գործում, գլոբալ, միջմշակութային եւ միջքաղաքակրթական երկխոսության շարժիչ ուժերից մեկը: Եվ պատահական չէ, որ Ղազախստանը դարձավ համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարների անցկացման վայր: Սա եւ շատ այլ բաներ իրական հաստատումն են այն ճշմարտության, որ Ղազախստանի անկախության տարիներին երկիրը, որի տարածքում գոյակցում են ավելի քան հարյուր էթնոսների եւ տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, կուտակել է նշանակալից փորձ ազգամիջյան եւ միջկրոնական հանդուրժողականության զարգացման գործում, ինչն այսօր ոչ միայն ղազախստանյան հասարակության քաղաքական մշակույթի նորմ է, այլեւ պետական քաղաքականության անքակտելի գիծ:

Այսօր կարելի է համոզված արձանագրել, որ Ղազախստանը մի երկիր է, որտեղ պետությունը պատասխանատվություն է ստանձնում իր քաղաքացիների համար, իսկ նրանք իրենց հերթին պատասխանատու են ազգային արժեքների եւ ամբողջ հասարակության շահերի համար: Ժամանակակից Ղազախստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի բոլոր հնարավորությունները բարեկեցիկ կյանք հաջողությամբ կերտելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ