RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1027, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎԵԼ Է ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԹՎԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Պ. Ք.

Ղազախստանի գերագույն դատարանին ներկայացվել է բանտարկյալների թվի նվազեցման հայեցակարգի նախագիծ: Դատարանի կայքէջը մեջբերում է գերագույն դատարանի ղեկավար Կայրաթ Մամիի այն խոսքերը, որ բանտերը կբեռնաթափվեն մասնավորապես քրեական օրենսդրության մարդկայնացման հաշվին:

Նախագծի մասնակից դատավոր Աբդոաշիդ Ժուկենովը առաջարկում է վերանայել, օրինակ, թմրանյութերի այն քանակությունը, որի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: «Քրեական պատասխանատվության ենթարկվում են հիմնականում թմրամոլները եւ մանր թմրավաճառները, որոնց դատապարտումը էապես չի ազդում թմրաբիզնեսի մակարդակի իջեցման վրա: Ճիշտ կլիներ անհապաղ վերանայել եւ ավելացնել թմրանյութերի փոքր, մեծ եւ հատկապես մեծ չափերի ցուցանիշները», հայտարարել է Ժուկենովը, որի խոսքը մեջբերում է Tengrinews կայքէջը:

Դատավորը պարզաբանել է, որ ցուցանիշների ներկայիս սանդղակը ընդունվել է 1990-ականների վերջերին եւ մինչեւ օրս չի վերանայվել: Այնտեղ, օրինակ, 1 գրամ հերոինը համարվում է հատկապես մեծ քանակություն:

Հայեցակարգում նշված է երկրի «բանտային բնակչության» աճի վրա ազդող 10 հիմնական պատճառ: Դրանց թվում են հանցագործությունների կանխարգելման թերությունները, դատական համակարգի անկատարությունը, պայմանական-վաղաժամկետ ազատման կիրառությանը խանգարող խոչընդոտները:

Ինտերֆաքս գործակալության տվյալներով, 2013-ի դեկտեմբերին Ղազախստանում կալանավորների թիվը մոտ 50 հազար է: Տարեսկզբից այդ ցուցանիշն աճել է 3 տոկոսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ