RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1187, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՙ 45 ՏԱՐԻ ԱՆՑ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Դեկտեմբերի 13-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը աշխատանքային տարին կամփոփի հանդիսավոր միջոցառմամբ, որը կկրի «Էրեբունի-45» անվանումը: 45 տարի առաջ ներկայանալով մեր հասարակությանը` Էրեբունի հնավայրն ու թանգարանը դարձան Հայաստանի եւ մասնավորապես Երեւան քաղաքի պատմության ուշագրավ մի դրվագ` հասանելի ոչ միայն գիտական, այլ նաեւ լայն հանրությանը:

Էրեբունի քաղաք-ամրոցի վերականգնումը եւ արգելոց-թանգարանի ստեղծումը խորհրդային տարածքում դարձան եզակի երեւույթ, ինչը թույլ տվեց միջազգային հարթակներում խորհրդային տարածքը համեմատել Եգիպտոսի, Բաբելոնի, Աթենքի եւ այլ հին քաղաքակրթությունների հետ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը դարձավ արժանապատվորեն ներկայանալու հավակնություն ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ աշխարհասփյուռ հայության համար:

1968թ. հոկտեմբերի 19-ին իր դռնելը բացելով հանրության առջեւ` Էրեբունին սկսեց Երեւանը ներկայացնել որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք, որը հիմնադրվել էր 2750 տարի առաջ: Երեւան-2750-ի հանդիսություններն այնքան անմոռանալի էին, որ Էրեբունի-Երեւանը դարձավ քաղաքի ամենամյա տոն:

Արդեն 45 տարի շարունակ «Էրեբունի» արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ` անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու եւ ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: 2013-ը ամփոփելով իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ, արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երեւանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: Արգելոց-թանգարանն ակնկալում է, որ 2018-ի հանդիսությունների առանցքում կդրվի հնավայրի նոր կերպարը եւ թանգարանի նոր ցուցադրությունը:

«Էրեբունի-45» միջոցառումը ոչ միայն անդրադարձ է հնավայրի ու թանգարանի բացմանը, այլ նաեւ, նոր ընկալումների համատեքստում` այս եզակի հնագիտական հուշարձանի տեւական պահպանության եւ ապագայի ամրագրում: Միջոցառման շրջանակում կներկայացվի նաեւ «Էրեբունի 45» արխիվային լուսանկարների ալբոմը` որպես երախտիքի խորհրդանշան բոլոր այն մարդկանց, բարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ թանգարանի ցուցանմուշների պահապան, ովքեր, իրենց աշխատանքով մեր քաղաքին նվիրեցին եւ ապագա սերունդներին կտակեցին այս եզակի ժառանգությունը:

Միջոցառումը տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը` 14:00-ին, Էրեբունի թանգարանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ