RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1187, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՀՐԱՇՔ Է». ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հարցազրույցը վարեց ՔՆԱՐԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

- Մի փոքր կպատմե՞ք ձեր ստեղծագործական կյանքից. ինչպիսի՞ փոփոխություններ, նորություններ կան:

- Նորությունները շատ են, բավական նոր ստեղծագործություններ են գրվել, եւ հիմա աշխատում եմ սյուիթի վրա: Սյուիթ, որի մի մասն արդեն կատարվել է անցած տարի Մոսկվայում` Ռուսաստանի Ազգային սինֆոնիկ նվագախմբի կողմից. մեծ մասը հնչել է նաեւ Կրեմլի դահլիճում:

Աշխատում եմ նաեւ վոկալ շարքի վրա եւ հույս ունեմ` այս երկու ստեղծագործություններն էլ կներկայացվեն մեկ նախագծի շրջանակներում: Այս անգամ ամեն ինչ պետք է արվի նորովի եւ տարբերվի իմ մյուս ստեղծագործություններից: Նշեմ նաեւ, որ անխտիր սիրում եմ իմ բոլոր ստեղծագործությունները: Հրաշալի գգացում է, երբ ընկալում ես քո ստեղծագործությունը լիովին. այն քեզ կարծես մի դրական լիցք է հաղորդում: Գրված ստեղծագործությունները հիշելը, երգելը, նվագելը յուրաքանչյուր ստեղծագործողի մեծ հաճույք է պատճառում:

- Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը:

- Դա ի վերուստ տրված մի հրաշք է, որը մարդկանց պետք է բարիացնի, լուսավորի, բայց, ցավոք, ինչպես հիմա, երբ մեր երկրում ամեն բան աղճատվում է, այնպես էլ երաժշտությունը. այն կարող է մարդուն դարձնել վայրենի, շատ ցածր անձնավորություն, ստոր էակ, անկախ այն բանից, թե ինչ երաժշտության հետ է կապակցվում, ինչ նպատակով է գրված:

- Անցում կատարելով երաժշտությունից դեպի բարեգործությունՙ կպատմեի՞ք, թե ինչ գործունեություն է ծավալում «Օգնեմ» հիմնադրամը: Ե՞րբ է ստեղծվել եւ ի՞նչ նոր նախագծեր կան:

- Հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին եւ արդեն 5 տարի է գործում է: Համոզված կարող եմ ասել, որ իզուր չէր ստեղծվել հիմնադրամը: Իսկզբանե նախագծի գաղափարն իմն էր եւ հիմա էլ հանդիսանում եմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տարիների ընթացքում, կարծում եմ, մեզ հաջողվել է օգուտ տալ արյան հիվանդությամբ տառապող բազմաթիվ երեխաների:

- Վիճակագրությունը ցույց է տվել, որ լեյկոզով հիվանդ 400 երեխաներից 300-ը արդեն բուժվել են: Ի՞նչ միջոցներ են օգտագործվել, արդյո՞ք երեխաները հոգեբանորեն պատրաստ են բուժվելու:

- Իհարկե, հիվանդանոցներում կան հոգեբաններ, ովքեր անընդհատ զրուցում են երեխաների հետ: Կարծում եմ` միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի. երեխաները իրենց շրջապատում պետք է միշտ տեսնեն ժպիտ, բարություն զգան մարդկանցից, չտեսնեն լաց, տառապած դեմքեր: Այդ ամենը մեծ ազդեցություն կարող է թողնել երեխաների ներաշխարհի վրա:

- Իսկ օտարերկրյա ի՞նչ նմանատիպ հիմնադրամների հետ եք համագործակցում:

- Օտարերկրյա հիմնադրամների հետդեռ չենք համագործակցել, բայց Ավստրիայի հայ համայնքում կազմակերպվում են դրամահավաքներ հենց իրենց նախաձեռնությամբ: Բացի դրանից, շահեցինք գրանտային մի նախագիծ: Դա շվեյցարական կազմակերպություն էր, որը հնարավորություն տվեց արդեն բուժված երեխաներին ամռանըՙ Դիլիջանում հանգստանալու: Երեխաները ծնողների հետ միասին հանգստացան, լիցքաթափվեցին, մի խոսքովՙշատ լավ ժամանակ անցկացրեցին:

- «Օգնեմ» հիմնադրամը արդյոք ապահովու՞մ է լեյկոզով հիվանդ երեխաներին անհրաժեշտ սարքավորումներով:

- Խնդիրները շատ են, բայց փորձում ենք ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, դեղահաբերով: Չնայած դժվարություններին` ամեն ինչ արվում է երեխաներին մաքսիմալ բուժսարքավորումներով ապահովելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ