RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013



Տեղադրվել է` 2013-12-12 23:29:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 801, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«Yes, we have» ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հ. Ծ.

«Հինգ տարիների ուսումնասիրություններից հետո անգամ ես դեռ զարմացած եմ Ամերիկայում հայկական ձեռքբերումների եւ նվաճումների հսկայական չափեով եւ բազմազանությամբ: Դա պարզապես ապշեցուցիչ է», ասել է Ստեփան Փարթամյանն իր նոր գրքի հրատարակման առիթով:

Նոր հատորը, ըստ «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի հաղորդագրության, 2010-ին հրատարակված «Yes, we have» (Այո, մենք կատարել ենք) 140 էջանոց, մոտ 130 կարճ կենսագրականներ պարունակող գրքի ընդլայնված, լրացված տարբերակն է, որտեղ 800-ից ավելի էջերի վրա 700-ից ավելի կենսագականներ են ընդգրկված:

Լոս Անջելեսում «Հայկական արվեստների հիմնադրամի» կողմից հրատարակված այս հատորը շարքի հինգերորդն է, որտեղ նախկինում տպագրված տեղեկությունները լրամշակման են ենթարկվել նոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված փաստերի հիման վրա: Ինչպես նախկին հրատարակությունների, այնպես էլ այս նոր հատորի վաճառքից գոյացած ամբողջ գումարը հատկացվելու է «Հայկական աշխարհ» հրատարակչական ծրագրի իրականացմանը»:

Փարթամյանը, որ ծնվել է Բեյրութում, եւ հետագայում ԱՄՆ տեղափոխվել, Նորթրիջի (Կալիֆոռնիա) պետական համալսարանի հեռուստատեսության եւ ֆիլմարվեստի բաժնի շրջանավարտ է եւ հայկական մշակույթի թերեւս ամենաակտիվ քարոզիչը: Նա կոչ է արել աջակցել իր ծրագրինՙ գնելով իր նոր լույս ընծայած հատորը (գինըՙ 40 դոլար) կամ ֆինանսական նվիրատվություն կատարելով www.letuseducate.com կայք այցելելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #218, 13-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ