RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 949, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԻՍՊԱՆԻԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Իսպանիայի կառավարությունը որոշել է շրջափակել հանրաքվեի միջոցով անկախանալու Կատալոնիայի ծրագրերը: Հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2014 թ. նոյեմբերի 9-ին, հաղորդում է BBC-ն:

«Քվեարկությունը չի կայանա», լրագրողներին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս-Գալյարդոնը:

Ավելի վաղՙ հինգշաբթի օրը, Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը ասել էր, որ տարածաշրջանի իշխանությունները որոշել են հանրաքվեի օրը եւ ներկայացվելիք երկու հարցերըՙ մնալ Իսպանիայի կազմո՞ւմ, թե՞ դառնալ անկախ պետություն:

Սակայն Իսպանիայի առաջատար քաղաքական ուժերըՙ կառավարող Ժողովրդական կուսակցությունը վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ եւ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը դեմ են նման հանրաքվեի անցկացմանը:

Կատալոնիայի ինքնավար մարզը, որի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, Իսպանիայում տնտեսապես առավել զարգացած շրջաններից մեկն է: Մարզն ունի բավական լայն ինքնավարություն, բայց վերջին տարիների տնտեսական ճգնաժամը խթանեց կատալոնացիների ազգայնական տրամադրությունները: Սեպտեմբերին հարյուրհազարավոր կատալոնացիներ, 400 կիլոմետր կենդանի շղթա կազմելով, ցուցադրեցին իրենց անկախության ձգտումը:

Մասը ավելի վաղ սպառնացել էր, որ եթե Մադրիդը ընդդիմանա մարզում հանրաքվեի անցկացմանը, ապա այն կանցկացվի 2016-ին նշանակված շրջանային ընտրությունների փոխարեն:

Սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայնՙ Կատալոնիայի բնակչության կեսը հանդես է գալիս անկախանալու եւ Իսպանիայից անջատվելու օգտին:

Կատալոնացիներից շատերը դժգոհում են, որ մարզն արտադրում է երկրի ՀՆԱ 1/4-ը, բայց պետբյուջեից ստանում է անհամեմատ պակաս:

Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն նախազգուշացրել են, որ Իսպանիայից անջատվելու դեպքում Կատալոնիան ինքնաբերաբար չի հայտնվի իրենց շարքերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ