RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍՐՃԱՐԱՆ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Մ. Հ.

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում` տաճարից 90 մետր հեռավորության վրա գալիք տարվա գարնանը կտեղադրվի սեզոնային սրճարան, որի մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը :

«Այն չի կառուցվելու, այլ տեղադրվելու է: Ունենալու է մետաղե ամրակներ, որոնցով ամրացվելու է, հետեւաբար շինարարություն արգելոցի տարածքում տեղի չի ունենալու: 2009թ. արգելոցի տարածքում գործում է գիշերային գեղարվեստական լուսավորություն, սակայն այցելուների թիվը Գառնիի հեթանոսական տաճար քիչ է: Իսկ սրճարանի առկայությունը կնպաստի արգելոց-թանգարանին հարակից տարածքում տարատեսակ միջոցառումներ կազմակերպել»:

Ըստ նրա, սրճարանը մոնումենտալ կառույց չի լինելու, այդ տարածքում կտեղադրվեն միայն սեղաններ, աթոռներ եւ ծածկ, որը, ըստ Պողոսյանի, կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին:

Նախնական տվյալներով, սրճարանում կմատուցվեն սուրճ, թեյ, թեթեւ սնունդ եւ տարածքի բնակիչների պատրաստած գաթա, մուրաբա, ինչպես նաեւ մրգեր:

Վլադիմիր Պողոսյանը հավաստիացնում է, որ ստացված եկամուտը կուղղվի «Գառնի» արգելոցի վերականգնման աշխատանքներին, ինչպես նաեւ կվերանորոգվի տաճար տանող ճանապարհը (սալահատակը):

Նրա հավաստմամբ, նախագծին աջակցում է ռուսաստանաբնակ Կարեն Մայիլյանը, ով 6 մլն դրամ կներդնի ծրագրի իրականացման համար, սակայն հետո սրճարանի շահագործման իրավունքը կստանձնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Հիշեցնենք, որ սրճարանի ծրագրի նկատմամբ օրերս դժգոհության ալիք է բարձրացել. հասարակական մի շարք կազմակերպություններ եւ, մասնավորապես, հայ արիական միաբանությունը այդ առթիվ խստիվ քննադատում է նախարարության թողտվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ