RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 941, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏՈՒՄ ԱՐՈՆՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 14-ՐԴՆ Է

Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված արագ շախմատի մրցաշարում: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակած 2,5 միավորով 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում Արոնյանն ընդամենը կես միավոր վաստակեցՙ 7-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Թեյմուր Ռաջաբովի հետ: Իսկ 5-րդ եւ 6-րդ տուրերում Լեւոնը պարտվեց Շահրիյար Մամեդյարովին եւ Պերես Լեյնիեր Դոմինգուեսին:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Վան Յուեն, որը վաստակեց 5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Պետեր Լեկոյին: 4,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Ալեքսանդր Գրիշչուկն ու Պերես Լեյնիեր Դոմինգուեսը:

Այժմ շախմատիստները ուժերը կչափեն կայծակնային մրցաշարումՙ անցկացնելով 30 պարտիա: Մրցակիցները միմյանց հետ կհանդիպեն 2 անգամՙ խաղալով սեւ եւ սպիտակ խաղաքարերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ