RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 992, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՎՐԱ

Վ. Պ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Տավուշի մարզի սահմանային գոտում դեկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմից արձակած կրակի հետեւանքով հայ զինծառայողի սպանության վրա:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ Կիեւում դեկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:

Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջանի ու Արցախի միջեւ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլեւ քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների եւ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: Հանդիպմանը արծարծվել է նաեւ հաջորդ տարեսկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Համանախագհներին երեկ ավելի ուշ ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ հանրապետության նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական եւ նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:

Մինչեւ Երեւան ժամանելը Մինսկի խմբի համանխագահների պատվիրակությունը Բաքվում էր, հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ