RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1067, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՄԵՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ

Եմենի խորհրդարանը ընդունել է օրենք, որն արգելում է երկրի տարածքում անօդաչու ինքնաթիռների օգտագործումը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը, վկայակոչելով եմենյան Սաբա լրատվական գործակալությանը:

Եմենում անօդաչու ինքնաթիռների բոլոր թռիչքները ղեկավարում է ամերիկյան ԿՀՎ-ն, որը փորձում է պայքարել «Ալ Ղաիդայի» անդամների դեմ: Օրենքի ընդունման առթիվ ԱՄՆ-ի արձագանքը դեռեւս անհայտ է:

Պատգամավորները նոր օրենքն ընդունել են անօդաչու ինքնաթիռի հետ կապված նոր միջադեպից հետո, որի հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ: Դեկտեմբերի 13-ին Ռադաա քաղաքի շրջանում նման ինքնաթիռի հարվածից զոհվել էին հարսանեկան հանդիսություններին մասնակցող 17 անձինք: Ըստ որում, հաջողվել էր ոչնչացնել նաեւ որոնվող մի քանի ահաբեկիչների:

Տարբեր աղբյուրների համաձայն, անօդաչու ինքնաթիռների հարվածների հետեւանքով Եմենում սպանված խաղաղ բնակիչների թիվը տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ առնվազն հազար մարդու սահմաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ