RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



ՉՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԻՐ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 910, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱՐՁԱԳԱՆՔ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2013 թ. դեկտեմբերի 3-ին «Ազգում» հրապարակված «Քանի հոգով կարող են ապրել 13 քմ սենյակում» հոդվածի առնչությամբ հայտնում ենք հետեւյալը.

Երեւան քաղաքի Ավան համայնքի, Աճառյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 20/3 շենքում (նախկին պրոֆտեխնիկական ուսումնարանի հանրակացարան) բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ: ՀՀ կառավարության կողմից 2004 թ. մայիսի 20-ի թիվ 747-Ն որոշմամբ հաստատվել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր, եւ ներկայումս վերոգրյալ հասցեում բնակվող թվով 21 ընտանիքներ համարվում են ծրագրի հավակնորդ շահառուներ:

Ծրագրի իրականացման ժամկետները, կացարանների ընտրությունը եւ շահառուների թվաքանակը պայմանավորված են յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեում այդ նպատակի համար նախատեսված գումարի չափից եւ դրա իրացման վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

2009 թվականից, ցավոք, ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող ՀՀ պետական բյուջեում այս խիստ կարեւոր ծրագրի համար գումարներ չեն նախատեսվել, չնայած յուրաքանչյուր տարի միգրացիոն պետական ծառայությունը 4.0 միլիարդ դրամ գումարի բյուջետային հայտ է ներկայացնում:

Միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հիմնախնդրի վրա սեւեռելու եւ հնարավոր օգնություն ստանալու ակնկալիքով 2011 թ. մայիսի 17-ին Երեւանում տեղի ունեցավ միջազգային ներկայացուցչական համաժողով, որին մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար պարոն Անտոնիո Գուտերեշը: Ցավոք, օգնություն ստանալու ակնկալիքները մինչ այժմ չեն արդարացվել:

Ներկայումս 924 ընտանիքներ, որից 670-ըՙ Երեւան քաղաքում, իսկ 254-ըՙ մարզերումՙ համարվում են վերոգրյալ առաջնահերթ ծրագրի շահառուներ: Նախնական գնահատականների համաձայնՙ հիմնախնդրի լուծման համար կպահանջվի շուրջ 12 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության որոշման կատարման վերջնաժամկետներին, ապա այդ առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության որոշման մեջ անդրադարձ չկա այդ հարցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ