RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



ՑԱՆՑԻ ԸՆԴԱՐՁԱԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 698, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն 60 ՆՈՐ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆ Է ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում, վերջերս հանրապետության տարածքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղադրել է 60 նոր բազային կայան (30-2G/երկրորդ սերունդ եւ 30 3G/երրորդ սերունդ): Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ըՙ Շենգավիթ, 4-ըՙ Նորք-Մարաշ, եւ 6-ըՙ Աջափնյակ վարչական շրջաններում: Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արեւաբույր, Արբատ գյուղերում, եւ 2 կայանՙ Մասիս քաղաքում: Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, եւ 2 կայանՙ Էջմիածին քաղաքում: Բացի դրանիցՙ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայանՙ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաեւ 2-ական կայանՙ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում: Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G եւ 3G ձայնային եւ տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները: Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:

Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ն չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը եւ շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական եւ ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ն վճռական է ապահովելու փոքր բնակչություն եւ ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային եւ ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընթացիկ տարվա սկզբից առ այսօր Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր 3G եւ երկրորդ սերնդի (2G) 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ երկրով մեկ տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայաններըՙ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման եւ թողունակության ավելացման կտրվածքով:

Ցանցի արդիականացման, վերազինման եւ ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել հավելյալ 90 նոր բազային կայան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ