RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հաղթանակով ավարտվեց Կալկաթայում անցկացված շախմատի մրցաշարը: Սամվելը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցների շնորհիվ առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված Միխայիլ Մոժարովից, Լեւան Պանցուլայայից, Տիգրան Ս. Պետրոսյանից եւ Ազեր Միրզոեւից:

Վերջին տարիներին Սամվելը որպես կանոն անհաջող էր անցկացնում մրցաշարերի ավարտական տուրերը, որի պատճառով հաճախ զրկվում էր գլխավոր մրցանակից: Այս անգամ, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ընթացավ:

7-րդ տուրում միակ պարտությունը կրելով, Սամվելը վերջին 3 տուրերում 2,5 միավոր վաստակեցՙ հաղթելով Մուրալի Կարտիկեյանին ու Թոռնիկե Սանիկիձեին, ոչ-ոքի խաղալով Իվան Պոպովի հետ: Հայ շախմատիստը բացի գեղեցիկ գավաթից, նաեւ 200 հազար ռուփի դրամական պարգեւ ստացավ:

Դրվատանքի է արժանի նաեւ Տիգրան Ս. Պետրոսյանը, որը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց Սամվելինՙ գրավելով 4-րդ տեղը: Տիգրանը գերազանց խաղաց վերջնագծումՙ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ Լոկեշի, Ակաշի, Հովիկ Հայրապետյանի, Մերաբ Գագունաշվիլու եւ Թոռնիկե Սանիկիձեի նկատմամբ:

Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավեց 14-րդ տեղը: Լեւոն Բաբուջյանը 6 միավորով հանգրվանեց 21-րդ հորիզոնականում: Վահե Բաղդասարյանը 5,5 միավորով 34-րդն էր, իսկ Մարիա Գեւորգյանը 3,5 միավորով 76-րդն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ