RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 921, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՐՈՆՅԱՆԸ 2-ՐԴՆ Է

Պեկինում վերջնագիծը հատեց համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարը: Եթե արագ շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանը շատ անհաջող էր խաղացելՙ 16 մասնակիցների մեջ գրավելով ընդամենը 14-րդ տեղը, ապա կայծակնային խաղում հայ գրոսմայստերը գերազանց ելույթ ունեցավ: Արոնյանը 30 հնարավորից վաստակած 19,5 միավորով գրավեց 2-րդ տեղնՙ արժանանալով արծաթե մեդալի: Ընդ որում Արոնյանը հաղթողի տիտղոսը Սերգեյ Կարյակինին զիջեց միայն լրացուցիչ գործակիցներով:

30 պարտիաներում Արոնյանը տոնեց 16 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն: Սերգեյ Կարյակինի հետ մրցավեճում Լեւոնն անհաջող խաղացՙ 2 պարտիաներում վաստակելով ընդամենը կես միավոր: Հենց դա էլ վճռորոշ եղավ գլխավոր մրցանակի համար մղվող պայքարում:

Արոնյանն առավել հաջող խաղաց Ռուսլան Պոնոմարյովի, Վան Հաոյի, Գատա Կամսկու, Լիեմ Լե Քուանի եւ Թեյմուր Ռաջաբովի հետՙ հաղթելով 2 պարտիաներում էլ: Նա 1,5 միավոր վաստակեց Վան Յուեի, Պերես Լեյնիեր Դոմինգուեսի եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցախաղերում: Յան Նեպոմնյաշչու եւ Վասիլի Իվանչուկի հետ մրցախաղերում Արոնյանը մեկական հաղթանակ տոնեց ու պարտություններ կրեց: Իսկ ահա Ալեքսանդր Գրիշչուկի, Շահրիյար Մամեդյարովի եւ Անիշ Գիրիի հետ մրցախաղերում հայ շախմատիստն ընդամենը կեսական միավոր վաստակեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ