RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1120, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ԴԻՄԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Մ. Խ.

Երեկ, ինչպես եւ խոստացել էին կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող քաղաքական ուժերը, «Ազատության» հրապարակից սկիզբ առավ բողոքի երթ, որը բողոքողներին բերեց Սահմանադրական դատարանի մոտ: Այստեղ բողոքողները` պատգամավորներ, քաղաքացիական ակտիվիստներ, եւս շարունակեցին կարգախոսներ հնչեցնել Սահմանադրությունը եւ ՀՀ քաղաքացու իրավունքները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: Ապա ընթերցվեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նախաձեռնության» հայտարարությունը` բոլոր այն հակափաստարկներով, որոնք խորհրդարանում բերում էին կուտակային բաղադրիչին դեմ պատգամավորները: Հակափաստարկներով բողոքի նամակ-դիմումը երթի մասնակիցները հանձնեցին ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին, ըստ որի դիմումը կքննարկվի օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ