RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1456, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԱՅԱԹՈԼԼԱՀ ԱՄԵԼԻ. ԽՈՋԱԼՈՒԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԵՎ «ՄՈՍՍԱԴԸ»

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Ինչպես հաղորդում է իրանական «Առաննյուզ» լրատվական գործակալությունը, Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա, այաթոլլահ Սեւիդ Հասան Ամելին օրերս սենսացիոն մերկացումներ է արել Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նա պատմել է, որ Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմում Իրանի գործունեությունը կասեցնելու նպատակով իսրայելական հետախուզությունը Թուրքիայում կազմակերպել էր «Էրգենեքոն» կազմակերպությունը: Հայտարարվել էր, որ Ղարաբաղյան հակամարտության մեջ իբր Ադրբեջանին օգնելու պատրվակով Իրանը ստեղծում է «Հզբոլլահ» նոր կազմակերպությունը, եւ որ անհրաժեշտ է շտապ կասեցնել այդ պրոցեսը:

Թուրքիայում «Մոսսադի» առաքելության իրականացումը հանձնարարվեց ազգությամբ ադրբեջանցի գեներալ Վելի Քյուչուկին, եւ կարճ ժամանակամիջոցում մշակվեց ծրագիր: Վ. Քյուչուկի ղեկավարությամբ Ադրբեջանում հատուկ կազմակերպություն է ստեղծվում պետհեղաշրջում նախապատրաստելու համար:

«Պետհեղաշրջման հաջող իրականացման համար անհրաժեշտ էին մեծ կորուստներ ռազմաճակատում, ուղղակի իմաստով անհրաժեշտ էր ծանր ողբերգություն: Հենց նման պայմաններում էր ընթանում Խոջալուի ողբերգության բեմականացումը: Ես այդ մասին շատ եմ խոսել իմ քարոզներում, եւ ինձ մեղադրել են դրանում ադրբեջանական ժողովրդին ամբաստանելու մեջ: Սակայն ես նկատի եմ ունեցել ոչ թե ամբողջ ժողովրդին, այլՙ դավաճան քաղաքական գործիչներին», հայտարարել է Ամելին եւ ավելացրել, որ այդ ողբերգությունը բիծ թողեց ադրբեջանական ժողովրդի վարկի վրա:

Հայտնի է, որ Խոջալուի դեպքերից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը տապալվեց: «Մութալիբովը ռուսների հովանավորության տակ էր: Ռուսները նրան տապալելով իշխանության գլուխ կբերեի՞ն Էլչիբեյին: Պարզ է, որ ոչ, եւ պետհեղաշրջումն ուղղված էր ռուսամետ ղեկավարության դեմ: Ինչպես նրանք բացատրեցին, դա ղարաբաղյան ճակատում Իրանի ակտիվացումը կասեցնելու նենգ ծրագիր էր, որն իրագործվեց անմեղ մարդկանց արյան գնով: Այդ ամենի հետեւում կանգնած էր «Էրգենեքոնը», իսկ իրականումՙ «Մոսսադը», հայտարարել է իմամը:

Ամելին նաեւ ավելացրել է, որ «Էրգենեքոնի» հանցագործությունների թղթապանակը այսօր էջ առ էջ բացվում էՙ ուղեկցվելով դավաճանների մերկացումներով: Սակայն Ադրբեջանին վերաբերող մասը միշտ լռության է մատնված: «Վելի Քյուչուկները, ինչպես նաեւ նրանց թուրք եւ ադրբեջանցի հանցակիցները Խոջալուի դեպքերի կապակցությամբ հարցաքննության չեն ենթարկվում: Ադրբեջանը հեշտությամբ հաղթահարեց պետհեղաշրջումը, որի մասնակիցներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում խորհրդարանում եւ նախագահի աշխատակազմում: Տհաճ իրավիճակ է, երբ Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները ձեւացնում են, թե ամեն ջանք գործադրում են համաշխարհային հանրությանը դրա մասին տեղեկացնելու համար: Նման վարքագիծ տեսնելովՙ քարանում ես», վրդովմունք է արտահայտել իմամը:

Իրանի գերագույն դատարանի ղեկավար Մուսեւի Արդեբիլին Ադրբեջան կատարած այցելության ժամանակ հանգուցյալ հաջի Ալիքրամի միջնորդությամբ հանդիպում ունեցավ ժողովրդական շարժման առաջնորդներից մեկի հետ եւ առաջարկեց սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվումՙ Ղարաբաղի հարցում: Սակայն օգնության առաջարկությունը մերժվեց, եւ Արդեբիլիին պատասխանեցին. «Ես Թեհրան կգամ միայն Թավրիզը Ադրբեջանի մայրաքաղաք հռչակելու համար»:

«Հանգուցյալ Ռովշան Ջավադովը իրեն օգնող թավրիզցի գեներալի հետ զրուցելիս հիշատակեց մի հետաքրքրական նրբերանգ: Նա պատմեց, որ պետհեղաշրջումից եւ պաշտոնակալությունից հետո նախագահի առաջին գործը եղել էր իր հետ հանդիպելը: Ինքը կարծել էր, թե իրեն կհարցնեն Ղարաբաղի գրավման ծրագրի մասին, բայց զրույցի ժամանակ նախագահը ցույց էր տվել սեղանին դրված մի թղթապանակ եւ ասել էր. «Մեզ ամեն ինչ հայտնի է Իրանի հետ ձեր համագործակցության մասին (այդ թղթապանակը Իսրայելից ուղարկվել էր Թուրքիա, ապաՙ Ադրբեջան): Այսօրվանից դուք պետք է դադարեցնեք բոլոր կապերը: Մեզ պետք չէ Իրանի օգնությունը: Եթե իմանամ, որ մենք Ղարաբաղը հետ ենք ստանալու Իրանի օգնությամբ, ես այդ հողերը կվերադարձնեմ հայերին: Ղարաբաղը լուրջ խնդիր չէ եւ իր լուծումը կգտնի կարճ ժամանակում: Մենք կռվում ենք Իրանի հետ եւ պետք է պատրաստվենք նրա դեմ պատերազմի: Մեր իրական թշնամիները ոչ թե հայերն են, այլ իրանցիները», հայտարարել էր նախագահը:

«Դրանից հետո ամեն ինչ փոխվել էր. համագործակցությունը դադարեցվել էր, օգնությունըՙ մերժվել, ձերբակալվել էին իրանցի զինվորականները, որոնք ադրբեջանական կողմի հրավերով եկել էին համագործակցելու համատեղ շտաբում: Շատ տարօրինակ էր, որ նրանց հարցաքննում էին Թուրքիայից եւ Իսրայելից եկած քննիչները», պատմել է Ամելին:

«Ռազմաճակատում Իրանի ազդեցությունը զգալովՙ մի խումբ քաղաքական գործիչներ հավաքվեցին եւ թուրք-իսրայելական նենգ գործարքին տուրք տալովՙ սարքեցին Խոջալուի դեպքերը», հայտարարել է իմամը եւ ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները Իսրայելին թույլ են տալիս տեղաբաշխել հետախուզության ցանց եւ բացել դեսպանություն, իսկ Իսրայելի պետական գործիչները բացեիբաց հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց համար ամենահարմար կետն է Իրանին հարվածելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ