RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



ՀՐՁԻԳ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1106, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԹՈՒՐՔԻԱՆ ԶԻՆԵԼ ԵՎ ԶԻՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ

Թուրքիան առնվազն 47 տոննա սպառազինություն է ուղարկել նախագահ Ասադի վարչակարգի դեմ կռվող սիրիացի ապստամբներին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ՄԱԿ-ի եւ Թուրքիայի կառավարության աղբյուրներ:

Վերջիններիս տվյալների համաձայն, հիշյալ զենքը Սիրիա է ուղարկվել ընթացիկ տարվա հունիսից մինչեւ դեկտեմբեր: Միայն սեպտեմբերին Թուրքիայից ապստամբներն է առաքվել 29 տոննա սպառազինություն:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես իր աջակցությունն էր հայտնել սիրիացի ապստամբներին, բայց միաժամանակ ժխտել էր, թե զինում է նրանց: Ֆրանսպրեսի թղթակիցը մեկնաբանութունների համար դիմել է մի թուրք դիվանագետի: Վերջինս հաստատել է իշխանությունների դիրքորոշումըՙ ասելով, թե Անկարան իբր զենքով չի օգնում ապստամբներին: Նրա խոսքերով, լրագրողների տրամադրության տակ հայտնված հաշվետվություններում խոսքը «ոչ ռազմական» սարքավորումների մասին է:

Թուրքիայի ներքգործնախարարությունը, սակայն, անցյալ ամիս խոստովանել էր, որ Սիրիայում ապստամբների հետ կողք-կողքի կռվում են Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ: Սիրիայի իշխանությունները Անկարային քանիցս մեղադրել են, որ նա չի խոչընդոտում իր սահմանով դեպի Սիրիա զենքի եւ գրոհայինների տեղաշարժմանը:

Պաշտոնական Դամասկոսը առայժմ որեւէ ձեւով չի արձագանքել այն հաղորդումներին, որ Թուրքիայի կառավարությունը զենք է առաքում ապստամբներին:

Սիրիայում 2011-ի մարտին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 120 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ զրկվել են օթեւանից եւ դարձել գաղթական: Հենց միայն Թուրքիայում ապաստանել է 600 հազար մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ