RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄԱԿ-ԻՆ 6,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՊԵՏՔ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պ. Ք.

ՄԱԿ-ը մտադիր է 6,5 մլրդ դոլար հանգանակել սիրիացիներին մարդասիրական օգնություն հատկացնելու համար, հաղորդում է BBC News հեռուստաալիքը: Ըստ որում, եկող տարի ողջ աշխարհում մարդասիրական նպատակներին հատկացվելիք ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեն 13 մլրդ դոլար է:

Ենթադրվում է, որ 6,5 միլիարդից 2,3-ը կօգտագործվի բուն Սիրիայի բնակչության կարիքների, 4,2 միլիարդըՙ արտերկրում ապաստած սիրիացի փախստականներին օգնելու համար:

«Սա երբեւիցե մեր խնդրած ամենախոշոր գումարն է: Միջոցներն անհրաժեշտ են մարդկանց պարենով, ջրով, կացարանով, բուժսպասարկմամբ ապահովելու, այդ թվումՙ պոլիոմելիտի դեմ պատվաստումներ կատարելու համար», հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով տեղակալ Վալերի Ամոսը:

Նա վերջերս է այցելել Սիրիա եւ պատմում է, որ այդ երկրի նշանակալի մասում էլետրականությունը միացվում է օրական երկու ժամ, սպառվում են վառելիքի պաշարները, ջուր չկա: 250 հազար մարդ ապրում է պաշարման մեջ եւ լիովին կտրված է արտաքին աշխարհից:

Անչափ ծանր է սիրիացի փախստականների վիճակը Լիբանանի գաղթակայաններում, որտեղ սիրիացիների թիվը մոտ 850 հազար է: Փախստականներն այժմ կազմում են Լիբանանի բնակչության 20 տոկոսը: Հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար միայն Լիբանանին պետք է մոտ 1,9 մլրդ դոլար:

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, Սիրիայում պատերազմի պատճառով ավելի քան 6 մլն անձինք լքել են իրենց տները: Եվս 2 մլն սիրիացիներ ապաստան են գտել հարեւան երկրներում: 2014 թվականին Սիրիայի բնակչության 3/4-ին հարկ կլինի ցույց տալ մարդասիրական օգնություն:

Բուն Սիրիայում առկա են պարենի մատակարարման ընդհատումներ եւ զգալի թանկացումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ