RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԳՈՅԱՑԵԼ 300 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել է, թե երբ է գոյացել Հայաստանի 300 միլիոն դոլարի պարտքը ռուսական կողմին, որի դիմաց վաճառվեց «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակց ության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Մովսիսյանը նշեց, որ 2011թ. ռուսական կողմը հայկական կողմին գազի գնի բարձրացման վերաբերյալ բազմաթիվ ակնարկներ է արել: Սկսած 2011թ.-ից` մեկ տարվա ընթացքում հայկական կողմը բանակցություններ է վարել, որպեսզի գազի գինը չբարձրանա, սակայն ապարդյուն: «Մինչեւ վերջնական հայտարարի գալը կողմերը պայմանավորվել են, որ կընդունվի գործող գազի գնի միջին սակագին, այն է` սահմանի վրա 180 դոլար: Սկսած 2011թ. ապրիլից մինչեւ այսօր գազի գինն անընդհատ փոփոխվել է, սակայն սահմանից վաճառվել է 180 դոլարով, ինչի հետեւանքով երկու տարվա ընթացքում առաջացել է 300 միլիոն դոլարի ճեղքվածք, որի կեսը ռուսական կողմը վերցրել է իր վրա, մյուս կողմը հայկական կողմն է պարտավորվել փակել: Հաջորդող բանակցություններով որոշում է կայացվել, որ ճեղքվածքը փակելու համար կառավարությունը պետք է վաճառի «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը»,-պարզաբանեց Արմեն Մովսիսյանը:

ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին ի պատասխան, թե ինչու, երբ ռուսական կողմը երկու անգամ բարձրացրել է գազի սակագինը, կառավարությունը հասարակությանը եւ Ազգային ժողովին տեղյակ չի պահել փոփոխությունների մասին եւ պարտքի մարումը վերցրել է իր վրա, Արմեն Մովսիսյանն ասաց, որ բանակցությունները շարունակվել են երկու տարի եւ սակագնի մասին ոչինչ հնարավոր չէր ներկայացնել հասարակությանը, քանի որ չկային բանակցության վերջնական արդյունքները: «Հանցագործություն կամ օրենքի խախտում չկա, որ մենք չենք ներկայացրել սակագները, քանի որ բանակցություններն ավարտվել են վերջերս: Մենք լավ գիտեինք, որ ինչ-որ ճեղքվածք առաջանալու էր, սակայն չգիտեինք, թե որքան: Կարծում եմ, որ բանակցությունների արդյունքը դրական է, քանի որ հասարակությունը գազի համար ավելի բարձր սակագին չի վճարում»,-ասաց Մովսիսյանը:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ-նՙ Նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում Երեւանում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը կվաճառի 189 դոլարով 1000 խմ-ի դիմաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ