RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 978, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 19

Ն. ԴՈԼԳՈՊՈԼՈՎԻ «ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Պ. Ք.

Այսօր, դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին Մոսկվայումՙ «Ռոսիյսկայա գազետայի» մեդիա-կենտրոնում տեղի կունենա հայտնի գրող եւ նույն թերթի լրագրող Նիկոլայ Դոլգոպոլովի «Վարդանյան» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունը «Նշանավոր մարդկանց կյանքը» մատենաշարով: Գիրքը լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանի մասին է:

Շնորհանդեսին ներկա կլինի Գեւորգ Վարդանյանի այրինՙ Գոհար Լեւոնի Վարդանյանը, որը կպատմի տպավորություններ «հատուկ պայմաններում» անցկացրած կյանքի մասին եւ կպատասխանի լրագրողների հարցերին: Գրքում ընդգրկված են հեղինակի եւ հետախույզի անտիպ զրույցներ, Վարդանյանի կնոջ, հարազատների ու մերձավորների, առայժմ անանուն մնացող ընդհատակյա գործընկերների հուշեր, ինչպես նաեւ Արտաքին հետախուզության ծառայության գաղտնազերծված փաստաթղթեր եւ Վարդանյանի անձնական արխիվների լուսանկարներ:

Անցյալում հայտնի էր Վարդանյանի գործունեության միայն թեհրանյան ժամանակաշրջանը, երբ 1943-ին նա իր «Թեթեւ այրուձի» խմբի օգնությամբ կանխեց Թեհրանում կոնֆերանսի հավաքված «Մեծ եռյակի» ղեկավարների դեմ գերմանական հետախուզության նախապատրաստած մահափորձը: Իսկ հիմա զգալիորեն ընդլայնվել են գրեթե 100 երկրում աշխատած ընդհատակյա հետախույզների ամենահաջող ընտանեկան զույգին վերաբերող պատմության շրջանակները:

Գիրքը պատրաստվել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամլո գրասենյակի օժանդակությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ