RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 845, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒՙ 1,42 ՄԻԼԻՈՆ ՏԱՐԵԿԱՆ ՆԱԽՆԻԻ ԱՃՅՈՒՆ

Գիտնականներին հաջողվել է Քենիայում հայտնաբերել մարդու շուրջ 1,42 միլիոն տարեկան աճյուն: Ձեռքի գտնված ոսկորներն իրենց կառուցվածքով գրեթե ոչնչով չեն տարբերվում ժամանակակից մարդուց, ասված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է ամերիկյան Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Գիտնականները պարզել են, որ մարդու դաստակի ժամանակակից կառուցվածքը 600 հազար տարի ավելի շուտ է ձեւավորվել, քան նախկինում ենթադրվում էր: Ոսկորների ֆիզիկական առանձնահատկությունները եւ դրանց դասավորությունը հետազոտողներին թույլ են տվել ենթադրել, որ ժամանակակից մարդու նախահոր վերին վերջույթների էվոլյուցիոն վերափոխումներըՙ կապված աշխատանքի գործիքների օգտագործման հետ, տեղի են ունեցել վաղ պլեյստոցենի ժամանակաշրջանում, երբ տեղի էր ունենում Homo տեսակի, ներառյալ «ուղիղ քայլող մարդու» (Homo erectus) զարգացումը:

Ենթադրվում է, որ հնադարյան մարդու կողմից աշխատանքի գործիքների ակտիվ օգտագործումն արագացրել է նրա ֆիզիկական եւ մտավոր զարգացման գործընթացը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ