RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



Տեղադրվել է` 2013-12-17 23:38:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԵԿ ՕՐԸ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Մանկավարժական համալսարանի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկում 2011 թ-ի նոյեմբերի 15-ին բացվեց հումանիտար գրականության ընթերցասրահը: Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, որից 120 քառակուսին ծառայում է որպես գրապահոց, մնացյալըՙ ընթերցասրահ 100 նստատեղով:

Գրապահոցային մասում տեղադրված են 150 մետաղյա գրադարակներ: Այստեղ դարակավորված են պատմության, աշխարհագրության, մանկավարժության, հոգեբանության, փիլիսոփայության, իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, կրոնի, մատենագիտության, երկրաբանության-երկրագիտության, տնտեսագիտության, արվեստի (կինո, թատրոն, նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն), սպորտի վերաբերյալ մոտ 150.000 միավոր գրականություն:

Հումանիտար ընթերցասրահում կան նաեւ հայ գրականության, հայոց լեզվի վերաբերյալ գրքեր, հազվագյուտ գրականություն, նախախորհրդային հայ մամուլ: Այստեղ տեղադրված են 13 համակարգիչներ, որոնք միացված են համացանցին, գործում է օդային ինտերնետ կապը: Այստեղ են դարակավորվել համալսարանի մասնագիտական խորհրդում պաշտպանված մանկավարժության եւ հոգեբանության վերաբերյալ 740 ատենախոսությունների բնագրեր:

Սպասարկումը կատարվում է անմիջապես (ընթերցողը պատվերի կատարմանը սպասում է 1-2 րոպե):

Ընթերցասրահն օրվա ընթացքում սպասարկում է 1000-ից ավելի ուսանողների, դասախոսների, ոչ համալսարանական այլ ընթերցողների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ