Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՐՃ ՍՏԵՓԱՆՅԱՆ. ՀԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, France-Arme՛nie, novembre 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Պերճ Ստեփանյանը երկար ժամանակ հեռուստատեսության աշխատող էր: 1998-ից Երեւանի պետհամալսարանի հրատարակչության ղեկավարն է, 60-ն անց այդ մարդը մարմնավորում է հին դպրոցի ձեւավորած սերունդը, որի շարքերը հետզհետե նոսրանում են:

Պերճ Ստեփանյանի անթերի կոստյումները եւ արժանապատիվ քայլվածքը արդեն անցած մի ժամանակաշրջանի վկայություններ են: Պետհամալսարանի կենտրոնական մասնաշենք մտնելովՙ նա հատում է իր աշխատասենյակի շեմը, գրասեղանի դարակից հանում ուրախ առիթների համար նախատեսված շոկոլադի տուփը եւ կոնյակի փոքր շիշը, ապա ինձ համառոտակի պատմում իր մասին:

Մտավորականների ընտանիքում ծնված Պերճ Ստեփանյանն ավարտել է Երեւանի պետհամալսարանի հայկական բանասիրության բաժինը: 1967-ին դարձել է Ազգային հեռուստատեսության մշակութային ծրագրերի գլխավոր խմբագիրը, այդ պաշտոնում մնալով մինչեւ 1998 թվականը: Միաժամանակ գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան, որը աչքի էր ընկնում արգասավորությամբ: 1990-ականների սկզբին կարճ ժամանակով դպրոցական դասագրքերի «Լույս» հրատարակչությունը ղեկավարելովՙ կարողացավ զուտ սպարտական պայմաններում լույս ընծայել 140 գիրք: Հետագայումՙ Հայաստանի Հանրապետության լսադիտողական տեխնիկայի պատմության համար առանցքային 1995-1998 թթ. նա ստանձնեց երկու հեռուստաալիքների ղեկավարությունը:

Փոքր էկրանից համալսարանական աշխարհ անցնելը դյուրին բան չէ: Երբ հարցնում եմ ներկայիս հանրային ծառայության որակի մասին, Պերճ Ստեփանյանը տխրությամբ ասում է. «Հեռուստատեսությունն ասօր տաղանդների պակաս չունի, բայց չի ղեկավարվում, տնօրենությունը չունի բանիմաց եւ ուղղորդիչ աշխատակիցներ: Նրան հաճախ դիմում են եւ խորհուրդներ ակնկալում, բայց ինքը այլեւս չի ուզում միջամտել, ասես այդ ամենն անցյալ լինի: «Ինձ հանդիմանում էին Արամ Ասատրյանի նման երգիչներին, ռաբիսին կարեւորություն տալու համար, բայց այսօրվա ծրագրերի բովանդակությունը, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում»:

Հիրավի ակադեմիական աղբյուր

1919 թ. նախկին Գյումրիում Առաջին Հանրապետության օրոք հիմնված պետհամալսարանի հրատարակչությունը 1920-ականներից սկսած ակադեմիական աղբյուր դարձավ լույս ընծայված աշխատությունների որակով: Խորհրդայնացման տարիներին հրատարակվեցին Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում կրթություն ստացած հայ համալսարանական գիտնականների ձեռնարկներ հողագործության, քիմիայի եւ ֆիզիկայի վերաբերյալ:

1927 թվականին կարկառուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը լույս ընծայեց իր կոթողային «Հայերեն արմատական բառարանի» առաջին հատորը, մի դասական աշխատություն, որը 2003-ին վերահրատարակվեց Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ: Պետհամալսարանի հրատարակությունների ցանկում կան նաեւ օտարազգի հայագետների աշխատություններ, ինչպիսիք են, օրինակ, ֆրանսիացի Անտուան Մեյեյի, գերմանացի Հայնրիխ Հյուբշմանի աշխատանքները: 1920-ից ի վեր լույս են տեսել տարբեր ճյուղերին նվիրված մոտ 5 հազար աշխատություններ, այդ թվում 175-ըՙ Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ: Վերջիններիս թվում են պատմաբան Նիկողայոս Ադոնցի աշխատանքները, Ռուբեն Ղազարյանի գրաբարի ձեռնարկները:

Այդ օժանդակության շնորհիվ փրկվել են անտիպ ձեռագրեր, ինչպիսիք են Հրաչյա Աճառյանի, պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Մանանդյանի, Ղափանցյանի, հրապարակախոսներ Տերտերյանի եւ Հակոբյանի աշխատանքները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության պատմագրությանը, Հայաստանի ժամանակակից պատմությանը, գրական կարեւոր երկերին (Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններ, Գրիգոր Զոհրապի եւ Գուրգեն Մահարու արձակ գործեր եւ այլն) նվիրված ֆոնդեր: Պետք է ավելացնել Մալխասյանի ժամանակակից հայերենի բառարանի, Բախտիար Հովակիմյանի կեղծանունների բառարանի, Ռամազ Գորգաձեի հայերեն-վրացերեն բառարանի, Բարլեզիզյանի հայերեն-ֆրանսերեն բառարանի հրատարակումը:

Ինքնին հասկանալի է, որ գիտական անգնահատելի արժեք ունեցող այդ հրատարակությունները ամբողջ սերունդների ընձեռում են հարատեւման միջոցներ: Պերճ Ստեփանյանը դա լավ է գիտակցում. գիտական մտքի եւ հետազոտական գործունեության այդ կենտրոնում նա պայքարում է տարեկան մոտավորապես հիսուն աշխատություն հրատարակելու մշտական ռիթմի պահպանման համար: Այդ քաղաքականությունը, սակայն, դժվարացել է Գյուլբենկյան հիմնարկության ղեկավարությունում վերջերս կատարված փոփոխության պատճառով: Նոր ղեկավարությունը հանուն իր թվայնացման քաղաքականության կդադարեցնի՞ արդյոք համալսարանական հրատարակչությանը հատկացվող հանգուցային օգնությունը: Սա մտահոգության լուրջ պատճառ է, որը մեր բարեկամ Պերճ Ստեփանյանը դժվարանում է թաքցնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«SOS»-ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

Հաջորդ գրառումը

ԱՆԻ ԵՎ ԱՅԴԱ ԳԱՎԱՖԵԱՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՔՈՅՐԵՐԸ ԳԻՎԼՊԵՆԿԵԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԻՆ ՄԷՋ Կ՛ՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԵՐԳ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԻ ԵՎ ԱՅԴԱ ԳԱՎԱՖԵԱՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՔՈՅՐԵՐԸ ԳԻՎԼՊԵՆԿԵԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԻՆ ՄԷՋ Կ՛ՈՒՆԵՆԱՆ ՀԱՄԵՐԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Այսօր ԱԺ-ում, Նիկոլն իբրև թե մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպես ««Մարտnւնակ բանակ» հասկացությունը...

ԿարդալDetails

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական