RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 688, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 35-ՐԴ ՏԵՂՈՒՄ

ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով նահանջել եւ տարին եզրափակում է 35-րդ տեղում: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին մեր ընտրանին 75-րդ տեղում էր: Հայաստանի հավաքականն այս տարի մեծ թռիչք գործեց եւ իր պատմության մեջ նոյեմբերին հանգրվանեց ռեկորդայինՙ 34-րդ տեղում:

Նախորդ ամսվա համեմատ անփոփոխ է մնացել լավագույն տասնյակըՙ Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Պորտուգալիա, Ուրուգվայ, Իտալիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Բրազիլիա:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայի հավաքականը, որը 18-րդ տեղում է: 22-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՌԴ հավաքականը, որին հաջորդում է մեր ընտրանին: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 68. Ուզբեկստան, 81. Բելառուս, 94. Ադրբեջան, 95. Էստոնիա, 96. Մոլդովա, 101. Վրաստան, 102. Լիտվա, 114. Տաջիկստան, 116. Լատվիա, 128. Ղազախստան, 135. Թուրքմենստան, 147. Ղրղզստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ