RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 737, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՔՆՆՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Պ. Ք.

Լոնդոնի «Ապոլլո» թատրոնի առաստաղի մի մասի փլուզման հետեւանքով դեկտեմբերի 19-ի երեկոյան տուժել է առնվազն 76 մարդ, հաղորդում է BBC News հեռուստաալիքը: Փլուզումը տեղի է ունեցել «Շան առեղծվածային գիշերային սպանություն» ներկայացման ժամանակ:

Ականատեսները եւ տուժածները պատմել են, որ փլուզումից առաջ լսվել է ճարճատյուն: Ոմանք էլ հայտարարել են, որ նախքան փլուզումը առաստաղի ճեղքերից սկսել է ջուր հոսել:

775 տեղանոց դահլիճում եղել է 720 հանդիսական: Նրանցից 7-ը ծանր վիրավորվել են, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել 51 մարդու:

Առաստաղի մի մասը փլուզվել է ներկայացման սկզբից 45 րոպե անց: Մարկ Հեդդոնի վեպի հիման վրա բեմադրված վերոհիշյալ ներկայացումը 2013-ին ստացել է Լոուրենս Օլիվիեի 7 թատերական մրցանակ, նշում է «Դեյլի մեյլ» թերթը:

Միջադեպի պատճառները դեռ անհայտ են: Ոստիկանությունն անմիջապես հերքել է ահաբեկչության կամ հանցավոր գործունեության վարկածը: Փրկարարները չեն կարծում, թե հարեւան շենքի շինարարական փայտամածները որեւէ կապ ունեցած լինեն առաստաղի փլուզման հետ: Փլուզումից 1 ժամ առաջ Լոնդոնում եղել էր սաստիկ ամպրոպ, սակայն պարզ չէՙ դա ազդե՞լ է արդյոք փլուզման վրա:

«Ապոլլո» թատրոնի շենքը կառուցվել է Լոնդոնի կենտրոնումՙ Ուեսթ-Էնդ շրջանում 1901-ին եւ համարվում է պատմության հուշարձան: Թատրոնը գործում է նույն թվականից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ