RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 987, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 17

JavakhkMedia.com - ՆՈՐ ԿԱՅՔ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ

Վ. Պ.

Երեկ պաշտոնապես բացվել է Ջավախք Մեդիանՙ Ջավախքի միացյալ տեղեկատվական կայքը. JavakhkMedia.com: կայքի «Մեր մասին» բաժնի համաձայն, «Ջավախք Մեդիան հիմնադրվել է Ջավախքի տեղեկատվական ցանցի (Javakhk.net), Ախալցխայի տեղեկատվական կայքի (Akhaltskha.net) եւ Ջավախքի IT ռեսուրսների զարգացմամբ զբաղվող աջակիցների անշահախնդիր եւ անվարձահատույց աշխատանքի շնորհիվ»:

Ըստ այդմ, կայքի նպատակն է նպաստել Ջավախքի մասին տեղեկատվության տարածմանը, Ջավախքի հայ մշակութային ժառանգության պահպանմանը եւ ջավախահայության սոցիալական, տնտեսական ու քաղաքական շահերի պաշտպանությանը: Կայքի նպատակն է նաեւ նպաստել «հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացմանը եւ օժանդակել Վրաստանի ժողովուրդների փոխըմբռնման ու բարեկամության խորացմանը»:

Ջավախք Մեդիան կառուցված է որպես քառալեզու լրատվական-տեղեկատվական մեդիա պորտալ: Բազմալեզու ծրագրավորումը ավտոմատ կապ է հաստատում կայքի չորս լեզուներով տարբերակների միջեւ: Ի հավելումն տեքստային էջերի, Ջավախք Մեդիան պարունակում է նաեւ բազմաթիվ PDF գրքեր, տեսանյութեր, նկարների պատկերասրահներ եւ այլ ֆայլեր:

Կայքը, համաձայն հեղինակների, «արձագանքող (responsive) ծրագրավորմամբ կառուցված առաջին հայկական կայքն է»:

Կայքում հնարավոր կլինի հետեւել Ջավախքի վերջին նորություններին Ջավախքի Լրահոսում, ծանոթանալ Ջավախքի մշակութային ժառանգությանը, պատմությանը եւ հոգեւոր կյանքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ