RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԵՆՐԻԿ ՍԻՐԱՎՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ԱՅՍՕՐ

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երեւանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ. ուսումը շարունակել Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1954 թ. մասնակցել է ցուցահանդեսների, 1956 թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է եղել:

Նկարիչը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: 1950-ական թթ. 2-րդ կեսին ձեւավորվում էր խորհրդահայ մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը, որի վառ ներկայացուցիչներից էին ժամանակի երիտասարդ նկարիչներ Հ. Զարդարյանը, Վան Խաչատուրը եւ Հ. Սիրավյանը: 1958-1968 թթ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացնում է «Հայաստան» (1966) եռապատկեր որմնանկարը Սունդուկյանի անվան պետական թատրոնի ճեմասրահում: 1962 թ. Սիրավյանը մասնակցում է պատմական «Հինգի ցուցահանդեսին» (Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն` 1962 թ. Մրցանակի է արժանացել Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում «Լ. Բաժբեուկ-Մելիքյանի» դիմանկարի համար: Այս տարիներին ստեղծած որմնանկարներն ու ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահը, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) եւ այլն: 1977 թ. գեղանկարիչը ստանում է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում:

Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը կազմում են` գյուղական, ճարտարապետական, լիրիկական, բայց մոնումենտալ, զուսպ բնանկարները, այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքները:

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ- ցերեկույթը եւ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում` այսօր, դեկտեմբերի 21-ին, ժ. 14.00-ին: Հուշ-ցերեկույթի շրջանակներում տեղի կունենա նաեւ «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմի պրեմիերան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ