RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 825, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 25-ԱՄՅԱԿԸ ԿԱՌՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ

Հ. Ծ.

(Հանգանակվել է ավելի քան 50.000 դոլար)

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ ՀԲԸՄ-ի Նյու Յորքի գրասենյակի Հատուկ միջոցառումների կոմիտեն (ՀՄԿ) կատարողական արվեստի ներկայացուցիչների համերգ է կազմակերպել դեկտեմբերի 7-ին Կառնեգի Հոլի «Ուեյլ Ռեսիթալ» դահլիճում: Ծրագիրը հագեցած է եղել ճանաչված երաժիշտների ստեղծագործություններով: Թոմաս Բարրիերոն առաջին անգամ կատարել է «Սոխակի մահը» ստեղծագործության վրա հիմնված «Rossignol Mecanique»-ը, որը նրան 2012-ին արժանացրել էր առաջին մրցանակի Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթում:

Մեխիկոյի քաղաքացի Բարրիերոն խմբավարի պաշտոնը կատարելուց առաջ խոսել է Սայաթ-Նովայի բանաստեղծությունների իր վրա թողած ազդեցության մասին: «Շատ եմ մասնակցել մրցույթների, բայց երբեք չեմ հանդիպել նման ապշեցուցիչ մարդկանց խմբի: Հայկական արմատներ չունեմ, բայց ՀԲԸՄ-ի Սայաթ-Նովայի անվան միջազգային մրցույթը ինձ ծանոթացրեց հայկական կենսախինդ համայնքի եւ նրա անհավատալիորեն հարուստ երաժշտական ժառանգության հետ, որը շարունակում է ոգեշնչել ինձ», ասել է նա: «Rossignol Mecanique»-ը ընդամենը մեկն է եղել այն ստեղծագործություններից, որոնցում միահյուսվել են հայկական ավանդական երաժշտությունն ու ժամանակակից ռիթմերը:

Մաքսիմո Օլիույի «Odes Arme՛niennes»-ը, որը նույնպես առաջին անգամ է հնչել, իր մեջ ներառել է Սայաթ Նովայի չորս բանաստեղծությունների երաժշտական մշակումները: Ներկաները մեծ բավականություն են ստացել նաեւ լսելով Խաչատրյանի, Հարությունյանի, Միրզոյանի եւ Մանսուրյանի ստեղծագործությունները:

Երիտասարդ կատարողները նույնպես արժանացել են մեծ գնահատականի: Պիեռ Պետրոսյանը (հոբոյ, դուդուկ եւ անգլիական եղջերափողակ), Անի Գալայճյանը (թավջութակ), Հենրիկ Կարապետյանը (ջութակ եւ ալտ), Սոլանժ Մերինյանը (մեձոսոպրանո), Նազիկ Չաքրյանը (ջութակ), Վարդա Չաքրյանը (դաշնամուր) եւ Ադամ Տենդլերը (դաշնամուր) դարձել են նվագախմբային կատարողական արվեստի մշտական անդամներ: Համերգի գեղարվեստական ղեկավարն է եղել Նազիկ Չաքրյանը, իսկ կատարողական արվեստի բաժնի տնօրենըՙ Հայկ Արսենյանը:

Առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ ավելի քան 50 հազար դոլար է հանգանակվել, որը ծախսվելու է կատարողական արվեստի հետագա զարգացման ծրագրերի իրականացման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ